Բա ինչու՞ չեք փրկում թուրքահայությանը…

  • 16/01/2017

tirar-travel.com    (16. 07.2014)

Թուրքիայի հանրապետության տարածքում գործող հայկական դպրոցներում արգելված է Հայոց պատմություն առարկայի ուսուցումը: Բայց դրա փոխարեն խրախուսվում է Կրոնի պատմություն առարկայի ուսուցումը: Դա արդեն խոսուն փաստ է. թուրքերը գիտեն ինչ են անում:

Գրեթե նույնանման իրավիճակ է նաև Հայաստանի հանրապետությունում. ամեն երևույթ` տոն, ծես թե պատմական իրադարձություն, ներկայացվում և լուսաբանվում է կրոնական մոլեռանդության քողի ներքո:

Պոլսի հայոց պատրիարքները հաճախ են հանդես գալիս հակահայ արտահայտություններով, որպես կանոն` նրանք թուրքական իշխանությունների դրածոն և գործակիցն են:

Բա ինչու՞ իրեն ազգապահպան և հայության փրկիչ հռչակած հայ եկեղեցին չի ՙփրկում՚ Թուրքիայի հայերին ուրծացումից, քարոզ չի կարդում մահմեդական Համշենում կամ մահմեդական հայերով լեցուն այլ շրջաններում:

Երևի, թե դրա համար փող տվող չկա, կամ` ՙհայության փրկիչ՚ եկեղեցին Թուրքիայում արդեն հարյուր տարի է` համարում է իր առաքելությունն ավարտած…