Տեր Ասողիկի. «ով “հայ առաքելական չի, հայ չի»:

  • 26/07/2017

Անկախ նրանից, թե մենք համաձայն ենք այդ հայտարարությանը հետ, թե համաձայն չենք, Տեր Ասողիկի ասածը համապատասխանում է Հայաստանի Սահմանադրությանը, իսկ ով հակառակն է պնդում, Սահմանադրությանը դեմ է:
Այսպիսով, ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածում ասված է.
“Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում”:
Նախ, Սահմանադրությունը գործոմ է ՀՀ տարածքում, սակայն այդ հոդվածում սահմանադրությունը սահմանում է մի բան, ինչն իր իրավական տարածքից դուրս է: Նա կարգավորում է ոչ թե ՀՀ քաղաքացիների հարաբերությունները, այլ առհասարակ “հայ ժողովրդի” և ըստ էության ասում է, որ Արգենտինայի, Եթովպիայի, Սինգապուրի, Բուրկինա Ֆասոյի… հայերի հոգևոր կյանքում եկեղեցին ունի բացառիկ առաքելություն: Այս պնդումը դեռ մի կողմ թողնենք ու անցնենք մյուս պնդմանը:
Մյուս պնդում.
“Հայաստանյայց առաքելական եկեղեցին ունի բացառիկ առաքելություն հայ ժողովրդի … ազգային ինքնության պահպանման գործում”:
Դա հենց այն է, ինչը ասել է Տեր Ասողիկը: ՀՀ Սահմանադրությունը պնդում և պարտադրում է, որ հայի ինքնության պահպանման բացառիկ առաքելությունը պատկանում է Հայաստանյայց եկեղեցուն, ինչը և ասում է Տեր Ասողիկը, իսկ մյուս եկեղեցականները նրան չեն հակաճառում:
Պարզ է, որ եկեղեցին այլ կերպ չի կարող բացառիկ կերպով պահպանել հայ ժողովրդի ազգային ինքնությունը, առանց Տեր Ասողիկի բանաձևի և գուցե միմիայն այդ բանաձևով: Ինչ է նշանակում “հայի ինքնության պահպանություն”: Դա հենց նշանակում է, որ “ով հայ առաքելական չի, չի հայ չի”, իսկ եկեղեցու բացառիկ առաքելությունն է դա պահպանելը հենց այդ եղանակով:
Այնպես որ ձեր բողոքներն ուղղեք ոչ թե Տեր Ասողիկին, այլ Սահմանադրության հեղինակներին:

https://web.facebook.com/stepan.danielyan