Ուրուգվայի հայկական համայնքի զորակցությունը արցախին

  • 27/04/2016
  • Ուրուգվայի հայ համայնք

Նախաձեռնությամբ Ուրուգվայում ՀՀ պատվավոր հյուպատոս Ռուբեն Աբրա֊համյանի և Թեմի առաջնորդ տ. Հակոբ արք. Գլնջյանի, չորեքշաբթի 13 ապրիլին տեղի ունեցավ բազմամարդ հավաք Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյի Ազատութեան հրապարակում`դատապարտելու համար Ադրբեջանի ռազմական վայրագ գործողու֊թյունները` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խաղաղ բնակչության և սահմանապահ զինվորների դիրքերի դեմ: Միաժամանակ համայնքն իր զորակցությունը հայտնեց հայոց բանակին և ցավակցեց զոհյալների հարազատներին:

Ռուբեն Աբրահամյան, Ուրուգվայի արտգործնախարար Ռոդոֆո Նին Նովոա և Հակոբ Արք. Գլնջյան

Հավաքին մասնակցեցին նաև Ուրուգվայի պետութեան ներկայացուցիչներ, եղան ելոյթներ և բաժանվեցին իսպաներեն լեզվով բացատրական թռուցիկներ:

Հյուպատոսի և Սրբազանի գլխավորությամբ համայնքի ներկայացուցիչները` Արփին Հոճաճանյան և Բենիամին Քեմանյան, հանդիպումներ ունեցան Ուրուգվայի արտգործ֊նախարարի, Ռուսաստանի Դաշնության դեսպանի և Ֆրասիայի դեսպանատան ներկայա֊ցուցիչների հետ: