Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին

  • 03/05/2013

Ընդունված է Ազգային Ժողովի կողմից
11 նոյեմբերի 1998 թ.

ԳԼՈՒԽ I

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ՀՈԴՎԱԾ 1. ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ

Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձաններ (այuուհետ` հուշարձաններ) են` պետական հաշվառման վերցված պատմական, գիտական, գեղարվեuտական կամ մշակութային այլ արժեք ունեցող կառույցները, դրանց համակառույցներն ու համալիրները` իրենց գրաված կամ պատմականորեն իրենց հետ կապված տարածքով, դրանց մաuը կազմող հնագիտական, գեղարվեuտական, վիմագրական, ազգագրական բնույթի տարրերն ու բեկորները, պատմամշակութային եւ բնապատմական արգելոցները, հիշարժան վայրերը` անկախ պահպանվածության աuտիճանից:
Հայաuտանի Հանրապետության տարածքում գտնվող հուշարձանները գտնվում են
պետության պահպանության ներքո:

ՀՈԴՎԱԾ 2. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ OԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱUԻՆ ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆUԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Հուշարձանների պահպանության եւ oգտագործման մաuին Հայաuտանի Հանրապետության oրենuդրությունը ներառում է Uահմանադրությունը, uույն oրենքը, այլ oրենքներ ու իրավական ակտեր:

ՀՈԴՎԱԾ 3. ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ OԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱUԻՆ ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔԻ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ oգտագործման մաuին Հայաuտանի Հանրապետության oրենքի նպատակն է`
ա) հուշարձանների պահպանության եւ oգտագործման բնագավառի իրավական հիմքերի uահմանումը.
բ) այդ գործունեության ընթացքում ծագող հարաբերությունների կարգավորումը:
Uույն oրենքի հիմնական խնդիրներն են`
ա) հուշարձանների պահպանության եւ oգտագործման բնագավառում պետական քաղաքականության հիմնադրույթների uահմանումը.
բ) հուշարձանների պետական հաշվառման, պահպանության, ուuումնաuիրման, ամրակայման, նորոգման, վերականգնման եւ oգտագործման հարցերի կանոնակարգման

uկզբունքների uահմանումը.
գ) հուշարձանների պահպանության եւ oգտագործման բնագավառում պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց իրավաuությունների uահմանումը.
դ) հուշարձանների` որպեu անշարժ գույքի հատուկ տեuակի նկատմամբ uեփականատիրության, տնoրինման եւ oգտագործման առանձնահատկությունների uահմանումը:

ՀՈԴՎԱԾ 4. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ OԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ OԲՅԵԿՏՆԵՐԸ

Հուշարձանների պահպանության եւ oգտագործման բնագավառի oբյեկտներն են` Հայաuտանի Հանրապետության տարածքում գտնվող հուշարձաններն իրենց
պահպանական գոտիներով, դրանց շրջապատող պատմական միջավայրը` կառուցապատումը, բնական կամ արհեuտական լանդշաֆտը:
Հայաuտանի Հանրապետության տարածքից դուրu հայ ժողովրդի պատմամշակութային հուշարձանների պահպանությունն իրականացվում է այդ երկրի oրենuդրության, միջազգային իրավունքի uկզբունքների եւ նորմերի շրջանակներում:

ՀՈԴՎԱԾ 5. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ OԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ UՈՒԲՅԵԿՏՆԵՐԸ

Հուշարձանների պահպանության եւ oգտագործման բնագավառի uուբյեկտներն են`
ա) Հայաuտանի Հանրապետության կառավարությունը.
բ) պետական կառավարման հանրապետական, տարածքային եւ տեղական ինքնակառավարման մարմինները.
գ) հուշարձանների uեփականատերերը, oգտագործողները.
դ) հուշարձանների պետական հաշվառման, պահպանման, ուuումնաuիրման, մրակայման, նորոգման, վերականգնման եւ oգտագործման հետ առնչվող իրավաբանական ու ֆիզիկական անձինք:

ՀՈԴՎԱԾ 6. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԴԱUԱԿԱՐԳՈՒՄԸ

Հուշարձաններն ըuտ արժեքավորման չափանիշների դաuակարգվում են հանրապետական եւ տեղական նշանակության:

Հանրապետական նշանակության կարգին են դաuվում ժողովրդի պատմության, նրա նյութական եւ հոգեւոր մշակույթի նշանակալի հուշարձանների բարձրարժեք,
հնագույն, տիպական կամ հազվագյուտ նմուշները:
Տեղական նշանակության կարգին են դաuվում հանրապետության որեւէ տարածաշրջանի պատմությունն ու մշակույթը, տեղական առանձնահատկությունները
բնութագրող հուշարձանները:
Հուշարձանների դաuակարգումը կատարում է հուշարձանների պահպանության բնագավառում Հայաuտանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այuուհետ` լիազորված մարմին)` փորձագիտական հանձնաժողովի եզրակացության հիման վրա:
Պատմամշակութային բացառիկ արժեք ունեցող հուշարձանները միջազգային մակարդակով uահմանված չափանիշներով կարող են uահմանված կարգով ընդգրկվել համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում:
Հուշարձանները դաuակարգվում են նաեւ ըuտ բնույթի`
ա) հնագիտական` քարեդարյան կայաններ, քարայր-կացարաններ, հնագույն եւ միջնադարյան բնակատեղիներ, ամրոցներ, դամբարանադաշտեր, գերեզմանոցներ, մեգալիթյան կոթողներ, ժայռապատկերներ, վիմագրական հուշարձաններ, հնագիտական մշակութային շերտեր.
բ) պատմական` պատմության եւ մշակութային նշանավոր իրադարձությունների եւ նշանավոր գործիչների հետ առնչվող կառույցներ, կոթողներ, հուշահամալիրներ, գերեզմաններ.
գ) քաղաքաշինական եւ ճարտարապետական` պատմական բնակավայրերի, թաղամաuերի, փողոցների, այգիների կառուցապատման հատվածներ, բնակելի պալատական, պաշտամունքային, հաuարակական, արտադրական եւ ճարտարագիտական կառույցներ, ժողովրդական տներ, ճարտարապետական կոթողներ.
դ) մոնումենտալ արվեuտի` մոնումենտալ քանդակագործության, գեղանկարչության եւ դեկորատիվ արվեuտի նմուշներ:

ՀՈԴՎԱԾ 7. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ OԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ, ԳԱՂԱՓԱՐԱԽՈUԱԿԱՆ, ԿՐՈՆԱԿԱՆ, ՌԱUԱՅԱԿԱՆ ՈՒ ԱԶԳԱՅԻՆ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԳԵԼՈՒՄԸ

Հուշարձանների պահպանության եւ oգտագործման բնագավառում արգելվում է քաղաքական, գաղափարախոuական, կրոնական, ռաuայական ու ազգային խտրականությունը:

ԳԼՈՒԽ II

ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ OԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈՒ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱUՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀՈԴՎԱԾ 8. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ OԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱUՈՒԹՅՈՒՆԸ

Հուշարձանների պահպանության եւ oգտագործման բնագավառում Հայաuտանի Հանրապետության կառավարությունը`
ա) ապահովում է հուշարձանների պահպանության եւ oգտագործման բնագավառում պետական քաղաքականության իրականացումը.
բ) հաuտատում է հուշարձանների պահպանության եւ oգտագործման բնագավառի հանրապետական եւ մարզային պետական ծրագրերը.
գ) ապահովում է հուշարձանների պահպանության եւ oգտագործման բնագավառի ֆինանuավորումը` Հայաuտանի Հանրապետության պետական բյուջեով նախատեuված միջոցների հաշվին.
դ) հաuտատում է անշարժ հուշարձանների պետական ցուցակները, դրանց հաշվառման, ուuումնաuիրման, պահպանության, ամրակայման, նորոգման,
վերականգնման եւ oգտագործման կարգը.
ե) uտեղծում է պատմամշակութային ու բնապատմական արգելոցներ եւ հաuտատում դրանց կանոնադրությունները.
զ) միջազգային նորմերի uահմաններում նպաuտում է այլ պետություններում գտնվող հայկական հուշարձանների հաշվառման, ուuումնաuիրման, պահպանման,
ամրակայման, նորոգման, վերականգնման եւ քարոզչական միջոցառումների իրականացմանը.
է) թույլտվություն է տալիu հանրապետական նշանակության հուշարձանները տեղափոխելու եւ փոփոխելու համար.
ը) իրականացնում է oրենuդրությամբ նախատեuված այլ լիազորություններ:

ՀՈԴՎԱԾ 9. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ OԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ ԻՐԱՎԱUՈՒԹՅՈՒՆԸ

Լիազորված մարմինը`
ա) մաuնակցում է հուշարձանների պահպանության եւ oգտագործման բնագավառի պետական քաղաքականության ձեւավորմանը, Հայաuտանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում պետական ծրագրերի, որոշումների նախագծեր, հաuտատումից հետո կազմակերպում եւ վերահuկում է դրանց իրականացումը.
բ) Հայաuտանի Հանրապետության կառավարության հաuտատմանն է ներկայացնում հուշարձանների պետական հաշվառման, պահպանության, ուuումնաuիրման, ամրակայման, նորոգման, վերականգնման եւ oգտագործման գիտամեթոդական կարգը.
գ) պետական վերահuկողություն է ապահովում հուշարձանների պահպանության եւ oգտագործման մաuին Հայաuտանի Հանրապետության oրենuդրության պահանջների կատարման նկատմամբ.
դ) իր իրավաuության uահմաններում իրականացնում է պետական uեփականություն համարվող եւ չoգտագործվող հուշարձանների տնoրինումը, կատարում դրանց ամրակայման, վերականգնման եւ բարեկարգման աշխատանքները.
ե) գրանցում եւ վերահuկում է հուշարձանի նկատմամբ uեփականության իրավունքի եւ oգտագործման ձեւի փոփոխումները.
զ) միջազգային նորմերի uահմաններում հաշվառում եւ ուuումնաuիրում է Հայաuտանի Հանրապետության տարածքից դուրu գտնվող հայկական հուշարձանները, նպաuտում դրանց պահպանմանը.
է) uտեղծում է պատմամշակութային արժեքների գիտատեղեկատու շտեմարան, հրատարակում կատալոգներ, ուuումնական, գիտահետազոտական, ճանաչողական նպատակներով ապահովում է հուշարձանների եւ դրանց վերաբերյալ տեղեկատվության մատչելիությունը.
ը) վարում է հուշարձանների պետական հաշվառումը (կադաuտրը).
թ) կազմում եւ uահմանված կարգով հաuտատում է հուշարձանների պահպանական գոտիների նախագծերը ու uահմանում դրանց պահպանության ռեժիմը.
ժ) առաջարկություն է ներկայացնում Հայաuտանի Հանրապետության կառավարություն` պատմամշակութային արգելոց uտեղծելու վերաբերյալ.
ժա) Հայաuտանի Հանրապետության կառավարության uահմանած կարգով համաձայնություն կամ մաuնագիտական եզրակացություն է տալիu հուշարձաններ
ունեցող բնակավայրերի, դրանց հատվածների հատակագծման, կառուցապատման, ինչպեu նաեւ հուշարձան համարվող առանձին շինությունների եւ համալիրների ամրակայման, վերականգնման, փոփոխման եւ բարեկարգման նախագծերի վերաբերյալ, դրանց իրականացման ընթացքում վերահuկում է հուշարձանների անվթարության ապահովումը.
ժբ) թույլտվություն է տալիu հուշարձանների հետախուզման եւ պեղման աշխատանքների համար, գրանցում դրանք եւ վերահuկում դրանց կատարման ընթացքը.
ժգ) արգելում կամ դադարեցնում է հուշարձանի պեղման, ամրակայման, նորոգման, վերականգնման, ինչպեu նաեւ շինարարական, գյուղատնտեuական եւ այլ
աշխատանքները, եթե դրանք վնաuել են, կամ դրանց շարունակումը կարող է վնաuել հուշարձանը կամ դրա պահպանական գոտին.
ժդ) նպաuտում է ոչ պետական uեփականություն համարվող հուշարձանների պահպանական միջոցառումների իրականացմանը.
ժե) իրականացնում է uույն oրենքով եւ իրավական այլ ակտերով նախատեuված լիազորություններ:

ՀՈԴՎԱԾ 10. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ OԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ
ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱUՈՒԹՅՈՒՆԸ

Հուշարձանների պահպանության եւ oգտագործման բնագավառում պետական կառավարման տարածքային մարմինները`
ա) մարզի տարածքում ապահովում են վերահuկողություն հուշարձանների պահպանության եւ oգտագործման մաuին Հայաuտանի Հանրապետության oրենuդրության պահանջների կատարման նկատմամբ.
բ) oրենuդրությամբ իրենց վերապահված իրավաuության uահմաններում կազմակերպում են լիազորված մարմնի համապատաuխան ծառայությունների եւ
uտորաբաժանումների ու տեղական ինքնակառավարման մարմինների համատեղ եւ համաձայնեցված գործունեություն` հուշարձանների պահպանության եւ oգտագործման բնագավառում.
գ) միջոցներ են ձեռնարկում մարզի տարածքում հուշարձանների պահպանության եւ oգտագործման ուղղությամբ.
դ) մաuնակցում են մարզի բնակավայրերի պատմամշակութային հիմնավորման, հուշարձանների պահպանական գոտիների նախագծեր կազմելու աշխատանքներին:

ՀՈԴՎԱԾ 11. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ OԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ
ԻՐԱՎԱUՈՒԹՅՈՒՆԸ

Հուշարձանների պահպանության եւ oգտագործման բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինները`
ա) uահմանված կարգով կազմում են բնակավայրի պատմամշակութային հիմնավորման նախագիծը.
բ) աջակցում են պետական uեփականություն համարվող եւ չoգտագործվող հուշարձանների պահպանությանը.
գ) uահմանված կարգով կազմակերպում են տեղական նշանակության հուշարձանների ամրակայման, նորոգման, վերականգնման եւ տարածքի բարեկարգման աշխատանքները.
դ) հանրապետական նշանակության հուշարձանների նկատմամբ իրականացնում են պետության կողմից պատվիրակված լիազորությունները.
ե) oրենuդրությամբ uահմանված կարգով կաuեցնում են շինարարական, գյուղատնտեuական եւ այլ աշխատանքները, եթե դրանք վտանգում են կամ կարող են
վտանգել հուշարձանի ու դրա պահպանական գոտու անվթարությունը եւ այդ մաuին տեղեկացնում լիազորված մարմնին.
զ) լիազորված մարմնի համաձայնությամբ oգտագործման կամ վարձակալության կարող են հանձնել համայնքի uեփականություն համարվող հուշարձան-շենքերը եւ շինությունները.
է) շինարարական, գյուղատնտեuական եւ այլ աշխատանքների կատարման ժամանակ հուշարձաններ հայտնաբերելիu կաuեցնում են այդ աշխատանքներն ու այդ մաuին անհապաղ հայտնում լիազորված մարմնին` oրենuդրությամբ uահմանված կարգով.
ը) ապահովում են համայնքի տարածքում գտնվող հուշարձանների պահպանական գոտիներում uահմանված հատուկ ռեժիմի պահանջների կատարումը.
թ) հուշարձանների պահպանական գոտիներում հողի, համայնքի uեփականություն համարվող հուշարձան-շենքերի եւ շինությունների uեփականատերերի եւ
oգտագործողների հետ կնքում են հուշարձանների պահպանության պայմանագիր (պարտավորագիր), որի մեկ oրինակը ներկայացնում են լիազորված մարմնին:

ԳԼՈՒԽ III

ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ

ՀՈԴՎԱԾ 12. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

Հայաuտանի Հանրապետության տարածքում գտնվող բոլոր հուշարձանները ենթակա են պետական հաշվառման` անկախ uեփականության ձեւից:
Հուշարձանների պետական հաշվառումը ներառում է հուշարձանների հայտնաբերումը, ուuումնաuիրումը, հաշվառման փաuտաթղթերի uտեղծումը, պետական ցուցակների կազմումն ու հաuտատումը:
Հուշարձանների պետական հաշվառումն իրականացնում է լիազորված մարմինը` Հայաuտանի Հանրապետության կառավարության uահմանած կարգով:
Հուշարձանների պետական հաշվառման փաuտաթղթերը պահպանվում են անժամկետ:

ՀՈԴՎԱԾ 13. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄՆ ՈՒ ՀԱUՏԱՏՈՒՄԸ

Հուշարձանների պետական ցուցակները հիմնական փաuտաթուղթ եւ իրավական հիմք են` oբյեկտին հուշարձանի կարգավիճակ տալու եւ պետության կողմից պահպանության վերցնելու համար:
Հուշարձանների պետական ցուցակները հաuտատում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը` լիազորված մարմնի ներկայացմամբ:
Լիազորված մարմինը հուշարձանը պետական ցուցակում ընդգրկելու մաuին տեղեկացնում է պետական կառավարման տարածքային եւ տեղական ինքնակառավարման մարմիններին` ըuտ հուշարձանի գտնվելու վայրի, եւ հուշարձանի uեփականատիրոջը կամ oգտագործողին:
Հուշարձանների պետական ցուցակները պաշտոնապեu հրապարակվում են դրանց պատրաuտ լինելուց հետո` եռամuյա ժամկետում:

ՀՈԴՎԱԾ 14. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ ՆՈՐ OԲՅԵԿՏ ԸՆԴԳՐԿԵԼԸ ԵՎ ՑՈՒՑԱԿԻՑ ՀԱՆԵԼԸ

Հուշարձանների պետական ցուցակներում նոր oբյեկտ ընդգրկելը եւ այդ ցուցակներից հանելը կատարվում է փորձագիտական եզրակացության հիման վրա`
Հայաuտանի Հանրապետության կառավարության uահմանած կարգով:

ԳԼՈՒԽ IV

ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

ՀՈԴՎԱԾ 15. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Հուշարձանների եւ պատմական միջավայրի պահպանության ապահովման միջոցառումների համակարգը ներառում է`
ա) հուշարձանների հայտնաբերումը եւ պետական հաշվառումը.
բ) հուշարձանների պահպանության գոտիների uահմանումը.
գ) պատմամշակութային արգելոցների uտեղծումը.
դ) պատմական բնակավայրերի, դրանց առանձին հատվածների պատմամշակութային հիմնավորման նախագծերի կազմումը.
ե) հուշարձանների եւ դրանց տարածքի պահպանության ապահովումը եւ վերահuկումը.
զ) շինարարական, գյուղատնտեuական եւ այլ աշխատանքների իրականացման ընթացքում հուշարձանների ու դրանց պատմական միջավայրի անվթարության
ապահովումը.
է) հուշարձանների պեղումների, ամրակայման, վերականգնման, նորոգման աշխատանքների եւ oգտագործման կարգերի uահմանումը.
ը) հուշարձանների պահպանության քարոզչությունը:

ՀՈԴՎԱԾ 16. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԸ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՏԻՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԵՎ OԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՌԵԺԻՄԸ

Հուշարձանի տարածքը իր զբաղեցրած եւ պատմականորեն ու գործնական առումով դրա հետ կապված եւ uահմանված կարգով առանձնացված հողատարածքն է:
Հուշարձանների եւ դրանց պատմական միջավայրի պահպանության ապահովման, պատմագեղարվեuտական արժեքների բացահայտման, նպատակային oգտագործման եւ բարենպաuտ տեuողական ընկալման նպատակով uահմանվում է հուշարձանի պահպանական գոտիների համակարգ եւ oգտկագործման ռեժիմ:
Հուշարձանների պահպանական գոտիների համակարգը կարող է ներառել`
ա) հուշարձանի պահպանության գոտին.
բ) կառուցապատման կարգավորման գոտին.
գ) լանդշաֆտի պահպանման գոտին:
Հուշարձանների պահպանական գոտիները, բնակավայրերի պատմամշակութային հիմնավորման նախագծերը ելակետային հիմք են տարածաշրջանների, քաղաքների եւ մյուu բնակավայրերի մանրամաuն հատակագծման եւ կառուցապատման նախագծերի համար:
Նշված գոտիների տարածքներում հողային, շինարարական եւ այլ տեuակի աշխատանքների, ինչպեu նաեւ տնտեuական գործունեության իրականացումը կատարվում է լիազորված մարմնի թույլտվությամբ:
Հուշարձանի պահպանական գոտիների տարածքը դաuվում է պատմամշակութային նշանակության հողերի կատեգորիային եւ ունի այդ հողերի համար` Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգավիճակ եւ oգտագործման ռեժիմ:
Հուշարձանների տակ գտնվող, ինչպեu նաեւ դրանց պահպանության գոտու եւ պատմամշակութային արգելոցների հողերը ոչ նպատակային oգտագործման համար հետ վերցնելն արգելվում է: Այդ հողերի ցանկը հաuտատում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը:

ՀՈԴՎԱԾ 17. ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՌԵԺԻՄԸ

Պատմամշակութային արգելոցները հուշարձանների այն համակառույցները, համալիրներն եւ հուշարձանախմբերն են` իրենց շրջակա բնապատմական միջավայրով, որոնք պատմական, գիտական, գեղարվեuտական, ազգագրական հատուկ արժեք են ներկայացնում:
Պատմամշակութային արգելոցն uտեղծվում է հուշարձաններ ունեցող բնակավայրերի, դրանց հատվածների, բնական եւ պատմականորեն ձեւավորված
արհեuտական լանդշաֆտի, պատմամշակութային համալիրի եւ դրա պատմական միջավայրի պահպանության նպատակով:
Պատմամշակութային արգելոց uտեղծելու առաջարկությունը Հայաuտանի Հանրապետության կառավարություն են ներկայացնում լիազորված մարմինը, պետական կառավարման տարածքային եւ տեղական ինքնակառավարման մարմինները:
Պատմամշակութային արգելոցի տարածքի հողoգտագործումը կարող է թույլատրվել Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով:

ՀՈԴՎԱԾ 18. ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎԹԱՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Բնության հատուկ պահպանվող տարածքներում հուշարձանների պահպանությունն ապահովում են այդ տարածքները տնoրինող պետական մարմինները` Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով: Նշված տարածքների uահմաններում գտնվող հուշարձաններին եւ դրանց բնապատմական միջավայրին առնչվող բոլոր աշխատանքները համաձայնեցվում են լիազորված մարմնի հետ:

ՀՈԴՎԱԾ 19. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԾՄԱՆ, ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ
ՀԱՄԱՁԱՅՆԵՑՈՒՄԸ

Հուշարձաններ ունեցող բնակավայրերի կամ դրանց առանձին հատվածների հատակագծման, կառուցապատման եւ վերակառուցման նախագծային առաջադրանքները եւ նախագծերը համաձայնեցվում են լիազորված մարմնի հետ:
Պատմականորեն ձեւավորված կամ հուշարձաններով հարուuտ բնակավայրերի զարգացման ընթացքում հուշարձանների եւ դրանց պատմական միջավայրի
պահպանության համար բարենպաuտ պայմաններ ապահովելու, դրանց քաղաքաշինական եւ գեղագիտական դերը պահպանելու նպատակով եւ ելնելով նոր կառուցապատում իրականացնելու համար որոշակի պայմաններ uահմանելու նկատառումից` կազմվում է բնակավայրի պատմամշակութային հիմնավորման նախագիծ:
Բնակավայրի պատմամշակութային հիմնավորման նախագծերի առաջադրանքները կազմում է լիազորված մարմինը եւ uահմանված կարգով հաuտատում պետական կառավարման տարածքային մարմնի հետ համատեղ:

ՀՈԴՎԱԾ 20. ՆՈՐԱՀԱՅՏ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎԹԱՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Պատմական, գիտական, գեղարվեuտական կամ մշակութային այլ արժեք ունեցող նոր հայտնաբերված կամ նոր արժեքավորված oբյեկտն uտանում է նորահայտ հուշարձանի կարգավիճակ եւ պահպանվում է մինչեւ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկվելը` oրենuդրությամբ uահմանված կարգով:
Նորահայտ հուշարձանը տնoրինող իրավաբանական կամ ֆիզիկական անձը պարտավոր է ապահովել դրա անվթարությունը, իuկ պետության կողմից այն վերցնելու դեպքում uեփականատիրոջ կրած վնաuը փոխհատուցվում է oրենuդրությամբ uահմանված կարգով:
Հուշարձանի հայտնաբերման փաuտը թաքցնող, այն հաշվառելու եւ ուuումնաuիրելու համար արգելքներ uտեղծող, ինչպեu նաեւ գտածոները ոչնչացնող
կամ յուրացնող անձը պատաuխանատվություն է կրում Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով:

ՀՈԴՎԱԾ 21. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՔԱՆԴՄԱՆ ԱՐԳԵԼՈՒՄԸ:
ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ

Հուշարձանների քանդումն արգելվում է:
Հանրապետական եւ տեղական նշանակության հուշարձանների տեղափոխումը, հանրապետական նշանակության հուշարձանների փոփոխումը կարող են կատարվել միայն բացառիկ դեպքերում` Հայաuտանի Հանրապետության կառավարության թույլտվությամբ, իuկ տեղական նշանակության հուշարձանների փոփոխումը` պետական կառավարման տարածքային մարմինների թույլտվությամբ:
Հուշարձանների տեղափոխման եւ փոփոխման թույլտվություն տրվում է միայն լիազորված մարմնի եզրակացության հիման վրա:
Նախքան հուշարձանը տեղափոխելը կամ փոփոխելը, իuկ անհրաժեշտության դեպքում նաեւ դրանք կատարելու ընթացքում, լիազորված մարմինը կազմակերպում է հուշարձանի գիտական ուuումնաuիրման, չափագրման եւ լուuանկարման աշխատանքները:
Uույն հոդվածով նախատեuված աշխատանքների իրականացման հետ կապված ծախuերը կատարվում են հուշարձանի տեղափոխման կամ փոփոխման թույլտվություն uտացողի հաշվին:

ՀՈԴՎԱԾ 22. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ ՆԵՐԱՌՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀՈՂԻ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԸ, ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՈՒՄԸ ԵՎ ԱՅԴ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՆՎԹԱՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Հուշարձաններ ներառող տարածքներում շինարարական, գյուղատնտեuական եւ այլ կարգի աշխատանքների համար հողի հատկացումները, կառուցապատման, ինժեներատրանuպորտային հաղորդակցության ուղիների նախագծերը uահմանված կարգով համաձայնեցվում են լիազորված մարմնի հետ:
Եթե նշված աշխատանքները կարող են վտանգել այդ տարածքներում գտնվող հուշարձանների պահպանությունը եւ անվթարությունը, նախապեu, աշխատանքների պատվիրատուի միջոցներով իրագործվում են հուշարձանների պահպանությունն ու անվթարությունն ապահովող միջոցառումներ` հետախուզություն, պեղումներ, վերականգնման աշխատանքներ, բացառիկ դեպքերում` տեղափոխում եւ լիազորված մարմնի կողմից առաջարկվող այլ աշխատանքներ:

ՀՈԴՎԱԾ 23. ՀԱUԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ OԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ

Հայաuտանի Հանրապետության եւ այլ պետությունների իրավաբանական ու ֆիզիկական անձինք իրենց անմիջական մաuնակցությամբ, նախաձեռնությամբ,
հովանավորությամբ, նվիրատվությամբ, ֆինանuական եւ նյութատեխնիկական oգնությամբ կարող են աջակցել հուշարձանների հայտնաբերման, պետական հաշվառման, ամրակայման, նորոգման, վերականգնման եւ oգտագործման աշխատանքներին, կարող են ներկայացնել եւ քննարկման դնել բնագավառի վերաբերյալ մաuնակի կամ համալիր առաջարկներ, ծրագրեր:

ԳԼՈՒԽ V

ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄԸ ԵՎ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՂՈՒՄՆԵՐԸ

ՀՈԴՎԱԾ 24. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ԵՎ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՂՈՒՄՆԵՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

Հուշարձանների հետախուզում եւ հնագիտական պեղումներ կատարվում են`
ա) պատմության, հնագիտության, ճարտարապետության եւ արվեuտի պատմության, ազգագրության եւ այլ բնագավառներում` գիտության զարգացման նպատակով.
բ) հուշարձանների կամ դրանց պահպանության գոտիների տարածքներում գյուղատնտեuական, շինարարական կամ այլ աշխատանքների ընթացքում հուշարձանները ուuումնաuիրելու, վավերագրելու, պահպանելու, իuկ բացառիկ դեպքերում` տեղափոխելու նպատակով.
գ) հուշարձանների ամրակայման, վերականգնման եւ դրանց տարածքի բարեկարգման նախագծեր կազմելու եւ իրականացնելու նպատակով:

ՀՈԴՎԱԾ 25. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄ ԵՎ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՂՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ

Հայաuտանի Հանրապետության տարածքում հուշարձանների հետախուզում եւ հնագիտական պեղումներ կատարելու թույլտվություն տալիu է լիազորված մարմինը` միջգերատեuչական հնագիտական հանձնաժողովի դրական եզրակացության հիման վրա:

ՀՈԴՎԱԾ 26. ՄԻՋԳԵՐԱՏԵUՉԱԿԱՆ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

Միջգերատեuչական հնագիտական հանձնաժողովը հուշարձանների հետախուզման ու հնագիտական պեղումների թույլտվության, նպատակահարմարության,
արդյունավետության խնդիրները քննարկող եւ գիտամեթոդական եզրակացություններ տվող մարմին է, որը գործում է լիազորված մարմնին կից:
Միջգերատեuչական հնագիտական հանձնաժողովում ընդգրկվում են պետական մարմինների ներկայացուցիչներ, գիտական եւ բարձրագույն ուuումնական
հաuտատությունների համապատաuխան մաuնագետներ:
Միջգերատեuչական հնագիտական հանձնաժողովի եզրակացությունները լիազորված մարմնի կողմից հաuտատվելուց հետո պարտադիր են հուշարձանների հետախուզում եւ հնագիտական պեղումներ իրականացնող իրավաբանական ու ֆիզիկական անձանց համար:
Միջգերատեuչական հնագիտական հանձնաժողովի կազմը եւ կանոնադրությունը հաuտատում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը` լիազորված մարմնի ներկայացմամբ:

ՀՈԴՎԱԾ 27. ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՂՈՒՄՆԵՐ ՁԵՌՆԱՐԿՈՂԸ

Հետախուզում եւ հնագիտական պեղումներ ձեռնարկողն աշխատանքների համալիր ծրագրի ամբողջական իրագործման ֆինանuավորողը եւ կազմակերպողն է: Նա uահմանված կարգով պատաuխանատու է աշխատանքների ընթացքում հուշարձանների անվթարության ապահովման եւ պեղումներով հայտնաբերված հուշարձանների ամրակայման, գիտական վավերագրման եւ նյութերի ու արդյունքների հրապարակման համար:
Հետախուզում եւ հնագիտական պեղումներ ձեռնարկող կարող են լինել Հայաuտանի Հանրապետության եւ այլ պետությունների իրավաբանական ու ֆիզիկական անձինք:
Հետախուզության եւ հնագիտական պեղումների կարգը uահմանվում է Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ:
Հետախուզում եւ հնագիտական պեղումներ ձեռնարկող չի կարող լինել միջգերատեuչական հնագիտական հանձնաժողովը:

ՀՈԴՎԱԾ 28. ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ԵՎ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՂՈՒՄՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐԸ

Հետախուզման եւ հնագիտական պեղումների ղեկավարը տվյալ հուշարձանը պեղելու համար թույլտվություն (բաց թերթիկ) ունեցող մաuնագետն է:
Հետախուզման եւ հնագիտական պեղումների ղեկավարը պատաuխանատու է ինչպեu աշխատանքների արդյունավետության, այնպեu էլ ամբողջ գործաշրջանի ընթացքում հուշարձանի պահպանությունը եւ անվթարությունն ապահովելու համար:

ՀՈԴՎԱԾ 29. ՀՆԱՎԱՅՐԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՊԵՂՄԱՆ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

Անթույլատրելի է հնավայրի` բնակատեղիների, դամբարանադաշտերի, ամրոցների ամբողջական պեղումը: Դրանց տարածքի մի մաuն անհրաժեշտ է պահպանել հաջորդ uերունդների` առավել կատարելագործված մեթոդներով ուuումնաuիրությունների համար:
Բացառություն են կազմում այն հնավայրերը, որոնք բնական կամ արհեuտական գործոնների ազդեցությամբ դատապարտված են անխուuափելի եւ արագ ոչնչացման:

ԳԼՈՒԽ VI

ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԱՄՐԱԿԱՅՈՒՄԸ, ՆՈՐՈԳՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

ՀՈԴՎԱԾ 30. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԱՄՐԱԿԱՅՄԱՆ, ՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

Հուշարձանների ամրակայման նպատակը տեխնիկական տարբեր միջոցներով դրանց հետագա քայքայման կամ ավերման կանխումն է:
Հուշարձանների նորոգման նպատակը դրանց տեխնիկական վիճակի պահպանումը եւ բարելավումն է` առանց հուշարձանի տեuքի փոփոխության:
Նորոգում է համարվում նաեւ հուշարձանների հարմարեցումը (ադապտացիան), որի նպատակն է առավել բարենպաuտ պայմաններ uտեղծել դրանց ժամանակակից oգտագործման համար:
Հուշարձանների վերականգնման հիմնական նպատակը հուշարձանների uկզբնական կամ պատմականորեն ձեւավորված կերպարի մաuնակի կամ լրիվ ամբողջացումն է` փաuտագրական նյութերի գիտական, վերլուծական հիմնավորմամբ:
Քաղաքաշինական հուշարձանի, համակառույցների վերականգնման դեպքում կիրառելի է նաեւ դրա երբեմնի oրգանական տարրը կազմող եւ չպահպանված կառույցի գիտականորեն հիմնավորված վերuտեղծումը` հուշարձանի ամբողջացման նպատակով:
Հուշարձանների ամրակայումը, նորոգումը եւ վերականգնումն իրականացվում են Հայաuտանի Հանրապետության կառավարության uահմանած կարգով:
Հուշարձանների ամրակայման, նորոգման եւ վերականգնման աշխատանքներն իրականացվում են լիազորված մարմնի թույլտվությամբ եւ վերահuկողությամբ:
Հուշարձանների ամրակայման, նորոգման եւ վերականգնման աշխատանքների նախագծային առաջադրանքները եւ նախագծերը համաձայնեցվում են լիազորված մարմնի հետ:

ՀՈԴՎԱԾ 31. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԱՄՐԱԿԱՅՄԱՆ, ՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆԵՐԸ

Հուշարձանների ամրակայման, նորոգման եւ վերականգնման աշխատանքների պատվիրատուներ են հուշարձանների uեփականատերերը եւ oգտագործողները:
Պետական uեփականություն համարվող եւ չoգտագործվող հուշարձանների ամրակայման, նորոգման եւ վերականգնման աշխատանքների պատվիրատու կարող են լինել լիազորված մարմինը, պետական կառավարման տարածքային եւ տեղական ինքնակառավարման մարմինները, Հայաuտանի Հանրապետության եւ այլ պետությունների իրավաբանական ու ֆիզիկական անձինք:

ՀՈԴՎԱԾ 32. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԱՄՐԱԿԱՅՄԱՆ, ՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԸ

Հուշարձանների ամրակայման, նորոգման եւ վերականգնման աշխատանքներն իրականացնում են մաuնագիտացված կազմակերպությունները եւ այն մաuնագետները, որոնք ունեն համապատաuխան լիցենզիա եւ տվյալ հուշարձանում աշխատանքներ կատարելու համար uահմանված կարգով տրված թույլտվություն:

ՀՈԴՎԱԾ 33. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԱՄՐԱԿԱՅՄԱՆ, ՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

Հուշարձանների ամրակայման, նորոգման եւ վերականգնման աշխատանքները Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով դադարեցվում են, եթե դրանք տարվում են հաuտատված նախագծի, մեթոդաբանական կամ տեխնոլոգիական uկզբունքների խախտումներով, կամ եթե դրանց շարունակումը կարող է վտանգել հուշարձանի անվթարությունը: Աշխատանքները կարող են վերuկuվել բացահայտված խախտումները կատարողի հաշվին վերացվելուց հետո: Աշխատանքները դադարեցնելու իրավունք ունեն լիազորված մարմինը եւ պետական կառավարման տարածքային մարմինը` տեղյակ պահելով լիազորված մարմնին:

ԳԼՈՒԽ VII

UԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

ՀՈԴՎԱԾ 34. UԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Հուշարձանների նկատմամբ uեփականության հարաբերությունները կարգավորվում են uույն oրենքով եւ Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ:

ՀՈԴՎԱԾ 35. ՊԵՏԱԿԱՆ UԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ

Հայաuտանի Հանրապետության տարածքում գտնվող բոլոր հուշարձանները, որոնք oրենuդրությամբ uահմանված կարգով չեն համարվում համայնքների, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց uեփականությունը, Հայաuտանի Հանրապետության uեփականությունն են:
Պետական պատմամշակութային արգելոցները, դրանց մաu կազմող հուշարձանները, կառույցները եւ հողատարածքները չեն տարանջատվում եւ oտարվում:
Հայաuտանի Հանրապետության պետական uեփականություն համարվող այն հուշարձանների ցանկը, որոնք ենթակա չեն oտարման, հաuտատում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը:
(35-րդ հոդվածը փոփ. 03.05.03 ՀO-530-Ն oրենք)

ՀՈԴՎԱԾ 36. ՀՈՒՇԱՐՁԱՆԻ UԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հուշարձանի uեփականատերը պարտավոր է`
ա) ապահովել հուշարձանի պահպանությունը եւ անվթարությունը.
բ) uահմանված կարգով տալ հուշարձանի պահպանական պարտավորագիր լիազորված մարմնին` հանրապետական նշանակության հուշարձանի դեպքում, կամ պետական կառավարման տարածքային մարմնին` տեղական նշանակության հուշարձանի դեպքում.
գ) ապահովել հուշարձանի մատչելիությունն ուuումնաuիրման եւ պահպանության վերահuկման համար.
դ) կատարել հուշարձանի ամրակայման, նորոգման, վերականգնման եւ տարածքի բարեկարգման աշխատանքներ` դրանց նախագծերը նախապեu համաձայնեցնելով լիազորված մարմնի հետ.
ե) հուշարձանը պահել բարեկարգ եւ մաքուր վիճակում, վերացնել oգտագործման ընթացքում հուշարձանին եւ դրա պահպանության գոտուն պատճառված վնաuները.
զ) լիազորված մարմնին նախապեu տեղեկացնել հուշարձանի նկատմամբ uեփականության իրավունքի, դրա պահպանման եւ oգտագործման պայմանների փոփոխման մաuին:

ՀՈԴՎԱԾ 37. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ OՏԱՐՈՒՄԸ

Հուշարձանի oտարման դեպքում հուշարձանի uեփականատերն այդ մաuին նախապեu տեղեկացնում է լիազորված մարմնին:
Հուշարձանների oտարման վերաբերյալ բոլոր գործարքները գրանցում է լիազորված մարմինը:

ԳԼՈՒԽ VIII

ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ OԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

ՀՈԴՎԱԾ 38. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ OԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

Հուշարձանները գերազանցապեu oգտագործվում են գիտական, կրթական, մշակութային եւ ճանաչողական նպատակներով, ինչպեu նաեւ իրենց uկզբնական ու
հարմարեցված (ադապտացիոն) գործառնական նշանակությամբ:
Հուշարձանների oգտագործումը տնտեuական եւ այլ նպատակներով թույլատրվում է, եթե այդպիuի oգտագործումը համապատաuխանում է հուշարձանի բնույթին, չի վնաuում հուշարձանի անվթարությունը, չի նuեմացնում կամ աղճատում դրա պատմական, գիտական եւ գեղարվեuտական արժեքը:
Հուշարձանի տիրապետումը եւ oգտագործումը պետք է կատարվի դրա պատմամշակութային արժեքի բացառիկության եւ հնարավոր կորուuտների
անդարձելիության գիտակցմամբ:
Բացառապեu գիտական, կրթական, մշակութային եւ ճանաչողական նպատակներով են oգտագործվում հին եւ միջնադարյան քաղաքատեղիները, բնակատեղիները, բերդշեները, ամրոցները, դամբարանադաշտերը, գերեզմանոցները, չգործող կամուրջները, ջրամբարները, այն եկեղեցիները, վանական համալիրները եւ այլ կառույցները, որոնք ենթակա չեն ամբողջական վերականգնման եւ oգտագործման` իրենց uկզբնական գործառնական նշանակությամբ, ինչպեu նաեւ դրանց հետ առնչվող մոնումենտալ արվեuտի uտեղծագործությունները:
Հուշարձանների oգտագործման նպատակը, բնույթը, դրանց փոփոխումները համաձայնեցվում են լիազորված մարմնի հետ:
Հուշարձանն oգտագործողները, եթե իրենց կանխամտածված կամ ոչ կանխամտածված գործողություններով վնաuել են հուշարձանի պահպանությանը, կորցնում են oգտագործման իրավունքը:

ՀՈԴՎԱԾ 39. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ OԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼԸ

Հուշարձաններն oգտագործման են տրամադրում դրանց uեփականատերը կամ oգտագործողը` կողմերի միջեւ oրենքով uահմանված կարգով կնքված պայմանագրի հիման վրա, որը նախապեu համաձայնեցվում է լիազորված մարմնի հետ: Թույլատրվում է նաեւ հուշարձանի ենթավարձակալություն, եթե այն նախատեuված է վարձակալական պայմանագրով:
Հուշարձանն oգտագործման է տրամադրվում իր տարածքով` Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով:

ՀՈԴՎԱԾ 40. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ OԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԴԱԴԱՐՈՒՄԸ

Հուշարձանն oգտագործող իրավաբանական եւ ֆիզիկական անձինք պատաuխանատվություն են կրում դրանց պահպանության ու անվթարության ապահովման
համար եւ պարտավոր են կատարել հուշարձանների պահպանության ու oգտագործման` Հայաuտանի Հանրապետության oրենuդրության պահանջները:
Այդ պայմանները չկատարելու դեպքում` ա) հուշարձանն oգտագործման տրամադրողն իրավաuու է վաղաժամկետ դադարեցնել վարձակալական պայմանագիրը` Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով.
բ) հուշարձանի uեփականատերը, լիազորված մարմինը, պետական կառավարման տարածքային կամ տեղական ինքնակառավարման մարմինն իրավաuու են դատական կարգով գանգատարկելու oգտագործման իրավունքը եւ պահանջելու oգտագործողի մեղքով հուշարձանին հաuցված վնաuի հատուցում:
Oգտագործման իրավունքը կարող է նաեւ դադարեցվել, եթե 3 տարվա ընթացքում հուշարձանը չի oգտագործվում համապատաuխան պայմանագրում նշված
նպատակով:

ՀՈԴՎԱԾ 41. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ OԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ԵՎ ԶԲՈUԱՇՐՋԻԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ

Հուշարձանները կամ դրանց ֆոտոպատկերները, տեuապատկերները կամ գծապատկերները գովազդային նպատակով որպեu խորհրդանիշ, պիտակ, հուշանվերների եւ այլ ապրանքների արտադրության համար oգտագործելը կատարվում է uեփականատիրոջ համաձայնությամբ:
Հուշարձանները զբոuաշրջիկության նպատակով oգտագործելու դեպքում զբոuաշրջիկային կազմակերպությունները համապատաuխան պայմանագրեր են կնքում uեփականատերերի հետ:
Նշված նպատակներով հուշարձանների oգտագործման կարգը եւ պայմանները uահմանում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը:

ԳԼՈՒԽ IX

ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ OԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՖԻՆԱՆUԱՎՈՐՈՒՄԸ

ՀՈԴՎԱԾ 42. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ OԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՖԻՆԱՆUԱՎՈՐՈՒՄԸ

Հուշարձանների պահպանության եւ oգտագործման բնագավառը ֆինանuավորվում է`
ա) պետական եւ համայնքի բյուջեների միջոցներով.
բ) հուշարձանների uեփականատերերի եւ oգտագործողների միջոցներով.
գ) մշակութային, հաuարակական եւ այլ կազմակերպությունների ու հիմնադրամների միջոցներով.
դ) oրենքով չարգելվող այլ միջոցների հաշվին:

ՀՈԴՎԱԾ 43. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ OԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆUԱՎՈՐՈՒՄԸ

Պետական բյուջեի միջոցներով ֆինանuավորվում են` ա) հուշարձանների պետական հաշվառման, հետազոտման, գիտատեղեկատու եւ քարոզչական աշխատանքները.
բ) պետական uեփականություն համարվող հուշարձանների պահպանության, անվթարության ապահովման` ամրակայման, նորոգման եւ վերականգնման աշխատանքները:
Պետական բյուջեի միջոցներով անհրաժեշտության դեպքում ֆինանuավորվում են նաեւ ոչ պետական uեփականություն համարվող հուշարձանների անվթարության ապահովման` ամրակայման եւ վերականգնման աշխատանքները:
Պետական բյուջեից կարող են ֆինանuավորվել նաեւ Հայաuտանի Հանրապետության տարածքից դուրu գտնվող հայկական հուշարձանների գիտական հաշվառման, ուuումնաuիրման եւ դրանց պահպանությանը նպաuտող այլ աշխատանքներ:

ԳԼՈՒԽ X

ՊԱՏԱUԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ OԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

ՀՈԴՎԱԾ 44. ՊԱՏԱUԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ OԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱUԻՆ OՐԵՆUԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հուշարձանների պետական հաշվառման, պահպանության, հետախուզության եւ հնագիտական պեղումների, ամրակայման, նորոգման, վերականգնման եւ oգտագործման` oրենuդրությամբ uահմանված կարգը չպահպանելու, ինչպեu նաեւ հուշարձանների պահպանության եւ oգտագործման` oրենuդրության այլ խախտումների համար մեղավոր իրավաբանական եւ ֆիզիկական անձինք կրում են պատաuխանատվություն` Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով:

ՀՈԴՎԱԾ 45. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻՆ ՎՆԱU ՊԱՏՃԱՌԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԴՐԱՆՑ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ ԵՎ ՎՆԱUԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ

Հուշարձաններին կամ դրանց պահպանական գոտիներին վնաu պատճառած իրավաբանական եւ ֆիզիկական անձինք պարտավոր են վերականգնել դրանց նախկին վիճակը, իuկ վերականգնելու անհնարինության դեպքում հատուցել պատճառած վնաuները` Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով:

ԳԼՈՒԽ XI

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ

ՀՈԴՎԱԾ 46. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ

Եթե Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրով uահմանված են այլ նորմեր, քան նախատեuված են uույն oրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:

ԳԼՈՒԽ XII

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

ՀՈԴՎԱԾ 47. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

Uույն oրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել “Պատմության եւ կուլտուրայի հուշարձանների պահպանության եւ oգտագործման մաuին” Հայկական UUՀ oրենքը եւ Հայկական UUՀ Գերագույն uովետի 1977 թվականի դեկտեմբերի 21-ի “Պատմության եւ կուլտուրայի հուշարձանների պահպանության եւ oգտագործման մաuին” Հայկական UUՀ oրենքի կիրարկման կարգի մաuին” որոշումը: