Գիտաժողով Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում

Սեպտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Եկեղեցական Հայեցակարգային Հարցերի Գրասենյակի» նախաձեռնությամբ, “World Vision Armenia” կազմակերպության, ԵՀԽ «Կլոր Սեղան» և ՄԱԲՀ (UNFPA) հայաստանյան գրասենյակների համագործակցությամբ տեղի ունեցավ «Ընտանիք, հասարակություն և Եկեղեցի. ժամանակակից մարտահրավերներ» թեմայով գիտաժողով:
Գիտաժողովի նպատակն է բազմակողմանիորեն քննել, գնահատել, համադրել հայ ժողովրդի կյանքում Հայ Եկեղեցու դերակատարությունը և մտածողությունը, պատմական փորձառությունը և արդի մարտահրավերները, հատկապես, վերարտադրողական առողջության և իրավունքի ոլորտում:

Նախատեսվում է գիտաժողովի ավարտին կազմել ներկայացված զեկույցների ժողովածու, որը հիմք կծառայի հետագայում Եկեղեցու համապատասխան հայեցակարգի մշակման համար:

Գիտաժողովին մասնակցելու են շուրջ 50 զեկուցողներ, հրավիրյալներ, համապատասխան ոլորտի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ejmiadzin.G.ZH15

Լուսանկարները՝  religions.am