Շուշիի Վերին Մզկիթը պահպանվում է պետության կողմից

Շուշիի պարսկական Վերին Մզկիթը կառուցվել է 1883 թ. իրանացի ճարտարապետ Կարբելի սեֆի Խանի նախագծով: Շինության գլխավոր ճակատի երեք կամարաձև մուտքերը ընդգծված են երկու բարձր մինարեթներով, որոնք զարդարված են գունավոր երկրաչափական զարդանախշերով:

Մզկիթի առջև տեղադրված է ութանկյուն ջրավազան շատրվանով: Խորհրդային տարիներին մզկիթը ձևափոխվել էր պատմա-երկրագիտական թանգարանի: 1992թ. մայիսին` Շուշիի ազատագրման ռազմական գործողությունների ժամանակ, մզկիթիը վնասվել էր: Ներկայումս այնտեղ իրականացվում են վերականգնողական աշխատանքներ:

Լուսանկարները՝ religions.am  (2014)