Սերգիոպոլ` քրիստոնեական ուրվական քաղաք սիրիական անապատում

Սերգիոպոլ (հունարեն` Σεργιουπολις) Եփրատ գետի վրա գտնվող նախկին քաղաքի ավերակներ, որտեղ մինչ այժմ պեղումներ են կատարվում: Տեղակայված է Ռաքքա քաղաքից դեպի հարավ-արևմուտքում` դեպի Պալմիրա տանող ճանապարհին:

Նույնականացվում է բիբլիական Ռեցեֆիմ (եբրայերեն նշանակում է «ամուր վայր») քաղաքի հետ, որի մասին երկու անգամ հիշատակվում է Հին Կտակարանում: Բազմաթիվ հետազոտողներ համոզված են, որ այդ քաղաքաը ժամանակին նվաճվել է ասորացիների կողմից, որը դարձել էր ասորի կուսակալի նստավայրը, իսկ քրիստոնեության տարածվելուց հետո` տարածաշրջանի արքեպիսկոպոսի նստավայրը:

Մեր թվարկության առաջին դարերում հայտնի է եղել Ռեսաֆա անվանումով և 300 թվականներին քաղաքի մատույցներում մահվան է դատապարտվել քրիստոնեական սուրբ` հռոմեացի զինվորական Սերգին` Սարգիսը, որից հետո քաղաքը վերածվել է քրիստոնյաների ուղտագնացության վայրի, իսկ քաղաքը վերանվանվել է նրա պատվին` Սերգիոպոլ: Քաղաքի զարգացվածության աստիճանի մասին են վկայում քաղաքի պատնեշի, տաճարների և ջրամբարների ավերակները:

Արաբական նվաճումներից հետո որոշ ժամանակաշրջան քաղաքը դարձել է խալիֆի նստավայր:

XIII դարում քաղաքը կորցրել է իր ռազմավարական նշանակությունը, լքվել բնակիչների կողմից և ժամանակի ազդեցության տակ վերածվել ավերակների: Չնայած դրան Սուրբ Սարգիսի հիշատակը հարգելու համար տեղի ուղղափառ եկեղեցին խորհրդանշական առումով, անգամ XXI դարում, Սերգիոպոլի եպիսկոպոսներին նշանակումներ է անում: