Սուրբ Հակոբոսի տաճարը Երուսաղեմում

Սուրբ Հակոբոսի Եկեղեցին հայկական եկեղեցու Մայր տաճարն է Երուսաղեմում (Երուսաղեմի հայկական պատրիարքություն ) հայկական Հին քաղաքի թաղամասում: Տաճարը կառուցվել է XII դարում` ի պատիվ «ավագ» և «կրտսեր» Հակոբոս առաքյալների:

Ավագ են անվանում Հակոբոս Զեբեդեցի առաքյալին, որը Հովհաննես ավետարանիչի ավագ եղբայրն էր: Երկու եղբայրների մականունն էր «որոտի որդիներ» (հավանաբար այն պատճառով , որ տաքարյուն  բնավորություն  ունեին): Հակոբոսը ներկա է եղել Հիսուսի Պայծառակերպությանը` Պետրոսի և Հովհաննեսի հետ, եղել է տասներկու առաքեալներից առաջինը, ով նահատակվել է իր հավատքի համար. նրան գլխատել է Հերովդես Ագրիպպաս I թագավորը: Հակոբոս կրտսերը «Տիրոջ եղբայրը» ( ամենայն հավանականությամբ, Յիսուսի զարմիկներից մեկն էր), Երուսաղեմի առաջին եպիսկոպոսը, որին հրեաները քարկոծեցին:

Ավանդաբար ենթադրվում է, որ Հակոբոսը գլխատվել է այս վայրում: Սկզբում այստեղ բյուզանդական, իսկ XII դարում խաչակրաց եկեղեցի էր: Տաճարի ժամանակակից համալիրը ներառում է XII -XVIII դդ. կառույցներ, երբ շենքը էականորեն վերակառուցվել է:

Եկեղեցին տեղադրված է ավանդական Արևմուտք – Արևելք ուղղությամբ: Արևմուտքից  շենքի մուտքը սկսվում է XVIII դարում  փորագրված հարուստ փայտե դռնով: Այստեղ են գտնվում նաև Գուրեգ Իսրայելյանի, Երուսաղեմի 94-րդ հայ պատրիարքի և Սալադինի ժամանակակից Աբրահամի գերեզմանները:

Շենքում կան երեք զոհասեղաններ, որոնցից կենտրոնականը նվիրված է Սուրբ Հակոբոսին, աջ կողմինը`Հովհաննես Մկրտչին, և ձախինը`Մարիամ Աստվածածնին: Ոչ հեռու խորանից տեղադրված են երկու գահեր, որն ավելի համեստ է նախատեսված է Պատրիարքի համար, իսկ ավելի հարուստը , որը զարդարված է հովանիով, նախատեսված է իբրև Հակոբոսի համար:

1948թ. արաբ -իսրայելական պատերազմի  ընթացքում հայկական թաղամասի բնակիչները տաճարը օգտագործել են որպես ռմբակոծումներից ապաստան: Պատմում են, որ գիշերը, կարող էր ավելի քան հազար ռումբ ընկել, բայց ոչ ոք չէր տուժում , մի մետր հաստությամբ պատերը ապահով պաշտպանություն էին: Սակայն ոչ բոլորին, և միշտ չէր, որ հաջողվում էր ժամանակին պատսպարվել: Մուտքի մոտ փակցված է Երուսաղեմի Հայոց 94–րդ Պատրիարք Գուրեգ  Իսրայելյանի ննջավայրի  հուշատախտակը, որի սիրտը չի դիմացել 1949 թ. իր մեծաթիվ հայրենակիցների զոհերի համար տառապանքից: