Ստամբուլի Հորա Եկեղեցու խճանկարները

Կոնստանտինոպոլսի գրավումից հետո երրորդ օրը Մուհամեդ երկրորդը մտավ քաղաք և այն անվանեց Ստամբուլ, որը դարձավ օսմանյան պետության մայրաքաղաք: Պահպանված քրիստոնեական տաճարները վերածվեցին մզկիթների: Դրանցից էր նախկինում Հորայի եկեղեցի Կախրիյե Ջամին, որը կառուցվել է 11-րդ դարում: «Հորա» բառացի նշանակում է «դաշտերում», «քաղաքից դուրս»: Եկեղեցուն պատկանող մենաստանը ի սկզբանե գտնվում էր քաղաքի պարիսպներից դուրս, Եկեղեցու ամբողջական անունը` «Փրկիչ Հիսուսի եկեղեցի դաշտերում»


Այն տեղադրված է Կոնստանտինոպոլսի արևմտյան պատի մոտ, բյուզանդական պաշտապանության ամենաթույլ տեղում, այստեղ են թուրքական զորքերը հասցրել ամենաուժեղ հարվածը, սակայն ինչ որ հրաշքով պահպանվել են եկեղեցու խճանկարները` ստեղծված 1316-21 թվականներին: Դրանք չեն ոչնչացվել նաև ավելի ուշ: Սակայն որոշ հատվածներ ծածկված են ծեփամածիկով: Հավանաբար զավթիչների համար դա առավել հեշտ ու մատչելի եղանակն էր ոչնչացնելու համար բյուզանդական մշակույթի մնացուկները: Հավանաբար դրանք ծածկվել են մասնակիորեն, քանի որ Կախրիյե Ջամի նշանակում է «խճանկարային մզկիթ»:


1948թ. Հորայի եկեղեցին բացվեց որպես Կարիյե թանգարան, ծեփամածիկից ազատված խճանկարները վերականգնվեցին գրեթե իրենց նախնական տեսքով, դժվար է հավատալ, որ դրանք մոտ 700 տարեկան են: Նաև դժվար է պատկերացնել, որ դրանք ստեղծվել են Բյուզանդիայի տնտեսական, քաղաքական և սոցիալական ճգնաժամերի պայմաններում: Այն բյուզանդական մշակույթի հրաժեշտի վերելքն էր, որը անվանվել է տիրող տոհմի անունով` «պալեոլոգյան ռենեսանս»:


Աղբյուր:
livejournal.com  | antik_mosaik
wikipedia.org