Ստամբուլի Սուրբ Սոֆյայի եկեղեցի

Կոնստանտինոպոլիսի /այժմ Ստամբուլ, Թուրքիա/, Սուրբ Սոֆիայի եկեղեցին  /Աստծո Իմաստության/, Բյուզանդական ճարտարապետության հանճարեղ հուշարձաններից է: Տաճարը կառուցվել է 532-37թթ., իսկ ճարտարապետներն են  Անփիմիումը` Թրալլից և Իսոդորը` Միլայեթից:

Հուստինյանոսի ժամանակաշրջանի կառույցը, որը Բյուզանդական կայսրության հզորության խորհրդանիշն էր, դարձել էր ոչ միայն մշակութային կենտրոն, այլև քաղաքական կարևոր միջոցառումների անցկացման վայր:

Հազարամյակներ շարունակ Սոֆյայի տաճարը մնացել է քրիստոնեական ամենամեծ տաճարը` մինչև Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարի կառուցումը: Տաճարի բարձրությունը 55.6 մետր է, գմբեթի տրամագիծը` 31 մետր:

Ով է այն անվանակոչել Սուրբ Սոֆյայի անունով հայտնի չէ: Համենայն դեպս արդեն 4-րդ դարից այն կոչվել է այդպես:

Մայիսի 30-ին 1453թ. Մուհամեդ Երկրորդ սուլթանը, որը զավթել էր Կոնստանտինոպոլիսը, տաճարը վերափոխեց մզկիթի: Տաճարին ավելացվեց 4 մինարեթ և այն անվանակոչվեց Այա-Սոֆյա: Քանի որ տաճարի զոհասեղանը, ըստ քրիստոնեական ավանդույթների կառուցված էր դեպի արևելք, մուսուլմանները հարկադրված էին իրենց միհրաբը տեղավորելու հարավ-արևելյան անկյունում: Այդ ձևափոխությունների պատճառով աղոթող մուսուլմանները հարկադրված են տեղաբաշխվելու տաճարի անկյունագծով: Մանրաքանդակների և խճանկարների մեծ մասը մնացել են անվնաս` շնորհիվ նրա, որ տարիներ շարունակ դրանք ծածկված են եղել ծեփամածիկով:

XVI դարի երկրորդ կեսին սուլթաններ Սելիմ Երկրորդի ու Մուրադ Երրորդի օրոք տաճարին կցվել են ծանր ու կոպիտ  կամարասյուներ, որոնք էականորեն փոխել են տաճարի արտաքին տեսքը: Մինչև XIX դարի կեսերը այստեղ այլ աշխատանքներ չեն իրականացվել: 1847թ. Սուլթան Աբդուլ-Մաջիդ Առաջինը Գասպար և Ջուզեպպե Ֆոստատի ճարտարապետներին հանձնարարեց վերականգնել Այա-Սոֆյա տաճարը, որը ենթակա էր փլուզման: Վերականգնողական աշխատանքները կատարվեցին երկու տարի:

1935թ. Աթաթուրքերի հռչակագրի համաձայն այն դարձավ թանգարան, իսկ զարդաքանդակների ու խճանկարների վրայից մաքրվեց ծեփամածիկը: 2006թ. տաճարի մեջ առանձնացվել է տարածք` մուսուլմանների կրոնական ծիսակատարությունների համար: