Աստված՝ թաքնված

  • 27/06/2017
  • Աստղիկ Սարգսյան

hraparak.am

Մեր եկեղեցում Աստված թաքնվել է բեմի վարագույրի, բուրվառի ծխի ու պատարագի գրաբարի ետեւում: Հաղորդություն ընդունել եմ ուզում, բայց անոթի չեմ եկել պատարագի. ընկերս քահանայի հետ բանավեճում պնդում է, որ եթե նա մերժի ինձ հաղորդություն տալ, ինձ «հեռացրած կլինի հոգեւոր ճանապարհից»: «Հիսուսը հաղորդությունից առաջ սուրճ չխմելու մասին բան չի ասել»,- մտքում ծիծաղում եմ ես:

Աստծո ու Նրա սպասավորի տարաձայնությունից հետո ընդունածս հաղորդությունից գինու փոխարեն քացախի համ եմ առնում: Հիշում եմ` Քրիստոսի խաչելության պահին տաճարի վարագույրը պատռվեց, Աստծո Գառը զոհաբերվեց, բայց մեր եկեղեցում վարագույրն իր տեղում է, Աստված՝ վարագույրի ետեւում, գառն ու աքլորը դեռ մորթվում են. հայերս հրեաների հետ մնացինք Քրիստոսից առաջ՝ անցյալում: Մեզ քրիստոնյա հռչակեցինք, իսկ Քրիստոսին վտարեցինք քրիստոնեությունից: Գեղեցիկ է մեր եկեղեցին:

Ամբողջական տեքստ