Կարծում եմ՝ դեռ երկար ժամանակ Մայր Տաճարն իր այցելուներին կդիմավորի նման հանդերձանքով. Տեր Վահրամ

  • 14/07/2017

panorama.am  (13.07.2017)

Սուրբ Էջմիածնի Մայր տաճարը տարբեր ժամանակներում մասնակի վերանորոգումների ենթարկվել է, սակայն ամբողջական հիմնանորոգման աշխատանքներ երբեք չեն եղել: Անցկացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամբողջական հիմնանորոգման և ամրակայման անհրաժեշտություն կա: 2016-ից սկսվել են Տաճարի վերանորոգման և ամրակայման բուն շինարարական աշխատանքները, որոնց ընթացքի, վերանորոգման նախագծի մասին Panorama.am-ի հարցերին պատասխանել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանը:

Panorama.am –Ե՞րբ են սկսվել Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի վերանորոգման, ամրակայման արտաքին աշխատանքները:

Տեր Վահրամ– Հայոց ազգի համար Սրբություն սրբոց հանդիսացող Ս. Էջմիածնի Մայր Տաճարը միշտ էլ գտնվել է Հայոց Հայրապետների և մեր աշխարհասփյուռ ժողովրդի առանձնահատուկ խնամքի և հոգածության ներքո, քանի որ միշտ դեպի Ս. Էջմիածին է պարզված եղել հայի հայացքը և ձեռքը, իսկ սիրտը տրոփել Մայր Տաճարից բխող օրհնությամբ:

Ամբողջական տեքստ