Կրոնական մամուլը ԱՄՆ-ում

  • 05/06/2017

hraparak.am   (4.06.2017)

Միացյալ Նահանգներում կրոնական /կղերական/ մամուլը ավանդաբար ամուր դիրքեր ունի եւ էական ազդեցություն է գործում ինչպես մարդկանց գիտակցության, այնպես էլ հանրային կարծիքի ձեւավորման վրա: Ամերիկյան գրականությունն իսկ, եթե ուսումնասիրենք, ծնունդ է առել կրոնական գրականության հրատարակմամբ: XX դարասկզբին ներկայիս ԱՄՆ տարածքում հրատարակվում էր 952 պարբերական, որոնք ունեին հոգեւոր-բարոյական եւ գերազանցապես` կրոնական բովանդակություն: Պետք է հիշել, որ Միացյալ Նահանգները բազմակրոն եւ բազմադավան երկիր է: Այստեղ գործնականում ներկայացված են բոլոր կրոնական ուսմունքները, որոնք գոյություն ունեն ներկայիս աշխարհի վրա, ինչը հիմնականում պայմանավորված է նրանով, որ բնակչության մեծ մասը ներգաղթյալներ են կամ նրանց սերունդներ, որոնք եկել են այստեղ տասնյակ պետություններից: Երկրում խղճի ազատութունը թույլ է տվել, որպեսզի ներգաղթյալները պահպանեն եւ զարգացնեն իրենց կրոնական ավանդույթները:

Ամբողջական տեքստ