Մենք` հատկապես հոգևոր առաջնորդներս, հավասարապես աշխարհիկ պատասխանատուների հետ միասին մեղավոր ենք Պոլսում տիրող այս անկարգությունների համար

  • 20/02/2017

arevelk.am   (15.02.2017)

Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանն արձագանքել է Պոլսո հայոց պատրիարքարանի շուրջ տիրող լարված մթնոլորտին: Հիշեցնենք, որ Սեպուք Չուլջյանը Պոլսե պատրիարքի թեկնածուներից մեկն է:

Իմ հոգևոր եղբոր` Սահակ Սրբազանի զայրութն ու այս ծայրահեղ որոշումը ևս մեկ անգամ ահազանգ է բարձրացված պոլսահայության և հոգևոր դասի առջև ծառացած բազմաթիվ խնդիրների վերաբերյալ: Հուսով եմ սա լինելու է ոչ թե իր ձևակերպմամբ «պարտության ճիչ», այլ սթափության կոչնակ: Վիճակը թույլատրելիի ու անթույլատրելիի սահմանագիծը վաղուց է հատել: Համայն հայությունը ութ տարի շարունակ ծով համբերությամբ հետևում է Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի կամակորություններին և անձնական ամբիցիաներով պայմանավորված խաղերին:

Ամբողջական տեքստ