Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակին

  • 13/05/2017

tert.am   (12.05.2017)

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ, արքեպիսկոպոս Մարեկ Սոլչինսկուն (նստավայրը՝ Թբիլիսի)՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել պապական նվիրակին վերջին հինգ տարիների նրա աշխատանքի, Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ջանքերի և անձնական մեծ ներդրման համար:

Ամբողջական տեքստ