հարցազրույց

Մեր տիեզերքը կենսաբանական էակ է

Արթուր Արմին 18/01/2015
Սխալ է քրիստոնեական դոգմատիզմ-կրոնը կապել եվրոպական ազգերի զարգացման հետ: Եղել է լրիվ հակառակը՝ եվրոպական ազգերի և երկրների պրոգրեսը սկսվեց քրիստոնեական եկեղեցին պետությունից բաժանելով, կրոնապետության մոդելից ձերբազատումով, գիտությունների ակադեմիաների և համալսարանների ստեղծումով:

Պետք է հետևել գեներալ Սեյրանի խորհրդին՝ գործել չգրված օրենքների դաշտում և հենց այդտեղ հաղթել իրենց

Արա Հարությունյան 11/01/2015
Որպես հանրություն մենք չենք տեսնում մեր քաղաքական կառույցների սնանկությունը և նրանց դուրս չենք շպրտում քաղաքական ասպարեզից: Մենք չգիտենք, որ հացադուլավոր կուսակցությունն իրավունք չունի քաղաքականությունում լինել, որ իշխանությունների հետ համագործակցողն իրավունք չունի ընդդիմադիր համարվել և որ դրանց դեմն առնելու միակ միջոցն արդեն մեկ աստիճան ներքև է՝ անհատական մակարդակում:

Պետք չէ գերագնահատել կրոնի դերը ժամանակակից քաղաքականության մեջ

Անդրեյ Մելնիկով 04/01/2015
Եթե խոսենք վերջին ժամանակների միտումներից, ապա կարծում եմ, որ ավելի շատ ավանդական կրոններն են յուրացնում ժամանակակից ուղղությունների գործիքները, պատճենում են նրանց մեթոդները` հաջող մրցակցության համար:

«Աղանդավորները դու’րս գան դասարանից»

Վահան Պողոսյան 25/12/2014
Ավետարանական «Մեծ Շնորհ» եկեղեցու հովիվ Վահան Պողոսյանը ահազանգում է. Արթիկի հանրակրթական դպրոցներում կրոնական փոքրամասնությունների անդամների երեխաների նկատմամբ հալածանքներ են սկսվել, որն ուղեկցվում է սեգրեգացիայի դրսևորումներով:

Իմ տղային բանակ գնալուց հարցարանը լրացնելուց հարցրեցին, առաքելական եք, թե՞ աղանդավոր

Կարեն Խաչատրյան 25/12/2014
Մի թե՞ կարելի է հայրենիքը պաշտպանելու գնացող զինվորին պիտակավորել, նվաստացնել, նրանց մեջ բաժանում ու անվստահություն մտցնել, նույնիսկ թշնամանք սերմանել: Սա անբարոյություն է:

Շատերը գտնում են, որ բռնություն կիրառելով այլադավանների նկատմամբ նրանք պաշտպանում են Աստծուն

Նիկոլայ Շաբուրով 06/12/2014
Գոյություն ունի գլոբալազման գործընթաց, որը անկառավարելի ու անդառնալի գործընթաց է, և այն ենթադրում է ավելի մեծ դինամիկա: Շատերն ունեն որոշ մտավախություն այն կապակցությամբ, որ ամենուր հոսք է այլ կրոնների, մշակույթների, ազգերի ներկայացուցիչների: Բայց դա անխուսափելի է և այն կընթանա անդադար ու խառնվելը բնական ընթացքի արդյունք է:

Մենք ցանկանում ենք, որ մեր պետության մեջ քաղաքականությունը նույնպես ձևավորվի արդարության սկզբունքներով

Տիգրան Թադևոսյան 25/11/2014
Հովվի գործը քահանայական աշխատանքի նման չէ, գնացիր աշխատանքի, կատարեցիր գործդ ու վերադարձար քո կացարանը: Դա մարդկանց խնդիրներին անդադար հաղորդակցից լինել է, անձնական և ընտանեկան կյանքով օրինակ ծառայել է: Չէ որ մարդիկ անընդհատ նայում են քեզ, թե քո կյանքն ու խոսքը որքանո՞վ են համապատասխանում իրար: Դրանք ուղղակի խոսքեր չեն, դրանք առաջնորդի այն որակներն են, որոնց համար մարդիկ գալիս, վստահում ու միանում են շարժմանը:

Շատ անգամ հակագովազդն էլ է գովազդի դեր կատարում

Մհեր Մելիքյան 13/11/2014
Եկեղեցիներին կից գործող վերականգնողական կենտրոնները շատ մեծ օգնություն են ցուցաբերում կախվածություն ունեցող անձանց, որպեսզի նրանք ազատագրվեն մեղքի կապանքներից և վերադառնան նորմալ կյանքին: Թմրադեղերից, ալկոհոլից կամ վատ սովորություններից կախվածությունն իրականում հոգևոր գերության վիճակ է, որից մարդը, որպես կանոն, ինքնուրույն չի կարողանում դուրս գալ. նրան պետք է լինում օգնել:

Մեկն իր կամքին ինչ ուզես անի, մյուսը խոսելու իրավունք չունի

Վլադիմիր Բաղդասարյան 23/10/2014
Մարդ կար, որ աշխատում էր բանակում, եկան ասացին, որ մեզ մոտ այդպիսի մարդ չի կարող աշխատել, դիմում գրի ազատվի, թե չէ այլ բան կլինի: Մարդիկ գնում են գործարան աշխատելու հարցնում են, թե ո՞ր կրոնական կազմակերպության է պատկանում: Այսինքն, քլունգը բարձրացնելու համար խիստ անհրաժեշտ է կրոնական պատկանելությունը: Գիտենք, որ աշխարհում ամենամեծ չարիքը եղել է մարդկանց հավատաքննությունը, որի արդյունքում վերացրել են մեծ թվով գործիչների, մտավորականների, արվեստի գործիչների: Դա մեր ժամանակներում էլ ընդունելի չէ:

Ճահճացել է Եկեղեցին իր աննպատակ առաքելութեան մէջ

Ոսկան Մխիթարեան 22/10/2014
Անդադրում քաջալերանք կ'ըստանամ եկեղեցական բոլոր շրջանակներէն, նոյնիսկ՝ Կաթողիկէ եւ Բողոքական համայնքներէն: Անոնց մէջ կան դասընկերներ, աշխատակիցներ, աշակերտներ եւ սրտակից միաբաններ: Դժբախտաբար քաջութիւնը չունին արտայայտուելու. թէկուզ գուլիսներու ետին եւ կամ բարեկամական շրջանակներուն մէջ կ'արտայայտուին եկեղեցւոյ ղեկավարութեան դէմ, բայց դուրս չեն կրնար գալ իրենց ստրկական վիճակէն: