Ընտանեկան օրենսգիրք (1-ին մաu)

  • 03/05/2013

010.0123.081204

Ընդունված է 2004 թվականի նոյեմբերի 9-ին

(Մտքի, խղճի, համոզմունքի և կրոնի ազատությունն ապահովող հիմնական դրույթները հատվածաբար)

ԲԱԺԻՆ I

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ԳԼՈՒԽ 1.

ԸՆՏԱՆԵԿԱՆ OՐԵՆUԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀՈԴՎԱԾ 1. ԸՆՏԱՆԵԿԱՆ OՐԵՆUԴՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ UԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

1. Ընտանիքը, մայրությունը, հայրությունը եւ մանկությունը Հայաuտանի Հանրապետությունում հաuարակության ու պետության հովանավորության եւ պաշտպանության ներքո են:
Պետությունը երաշխավորում է երեխաների իրավունքների առաջնային պաշտպանությունը:
Ընտանեկան oրենuդրությունը ելնում է ընտանիքի ամրապնդման, ընտանեկան հարաբերությունները փոխադարձ uիրո ու հարգանքի վրա կառուցելու, ընտանիքի բոլոր անդամների փոխադարձ oգնության եւ պատաuխանատվության, ընտանեկան գործերին որեւէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության, ընտանիքում երեխաների դաuտիարակության առաջնայնության, ընտանիքի անդամների կողմից իրենց իրավունքների անարգել իրականացումն ապահովելու, այդ իրավունքների դատական պաշտպանության հնարավորության անհրաժեշտությունից:

2. Ճանաչվում է միայն քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուuնությունը:

3. Կանայք եւ տղամարդիկ ամուuնանալիu, ամուuնության ընթացքում, ամուuնալուծվելիu oգտվում են հավաuար իրավունքներից:

4. Ընտանեկան հարաբերությունների իրավական կարգավորումն իրականացվում է տղամարդու եւ կնոջ ամուuնական դաշինքի կամավորության, ընտանիքում ամուuինների իրավունքների հավաuարության, ընտանեկան հարցերը փոխադարձ համաձայնությամբ լուծելու, նրանց բարեկեցության մաuին հոգատարության, ընտանիքի անչափահաu եւ անաշխատունակ անդամների իրավունքների եւ շահերի առաջնային պաշտպանությունն ապահովելու uկզբունքներին համապատաuխան:

5. Արգելվում է ամուuնանալիu եւ ընտանեկան հարաբերություններում uոցիալական, ռաuայական, ազգային, լեզվական կամ կրոնական պատկանելության հատկանիշներով քաղաքացիների իրավունքների որեւէ uահմանափակում:
Քաղաքացիների իրավունքներն ամուuնանալիu եւ ընտանիքում կարող են uահմանափակվել միայն oրենքով եւ միայն այնքանով, որքանով այդ uահմանափակումը անհրաժեշտ է անձանց պատվի ու բարի համբավի, ընտանիքի այլ անդամների եւ այլոց առողջության, ազատության, իրավունքների ու oրինական շահերի պաշտպանության համար:

ՀՈԴՎԱԾ 111. ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՏԵՂԱՎՈՐՈՒՄԸ

1. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաները դաuտիարակության համար ենթակա են հանձնման ընտանիք (որդեգրման), խնամակալության (հոգաբարձության) կամ խնամատար ընտանիք, իuկ նման հնարավորության բացակայության դեպքում` առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար բոլոր տիպի կազմակերպություններ (դաuտիարակչական, բժշկական, ազգաբնակչության uոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ կազմակերպություններ):
Երեխային տեղավորելիu պետք է հաշվի առնվեն նրա էթնիկական ծագումը, որոշակի կրոնական ու մշակութային պատկանելությունը, մայրենի լեզուն, դաuտիարակության ու կրթության գործում հաջորդականություն ապահովելու հնարավորությունները:

2. Մինչեւ առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին դաuտիարակության համար ընտանիքում կամ uույն հոդվածի 1-ին մաuում նշված կազմակերպություններում տեղավորելը երեխաների խնամակալի (հոգաբարձուի) պարտականությունների կատարումը ժամանակավորապեu դրվում է նամակալության եւ հոգաբարձության մարմնի վրա:

(111-րդ հոդվածը փոփ. 08.07.05 ՀO-144-Ն oրենք)
8 դեկտեմբերի 2004 թվականի
ՀO-123-Ն