Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին

  • 03/05/2013

Ընդունված է Հայաստանի Հանրապետության
Նախագահի առարկությամբ 2001 թվականի հունիսի 24-ին

Հոդված 1. Ծննդյան տոներ և Ամանոր՝ նշվում են դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 6-ը. ոչ աշխատանքային օրեր են դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը, 2-ը (Ամանոր) և հունվարի 6-ը (Սուրբ Ծնունդ և Հայտնություն):

Հոդված 2. Բանակի օր՝ նշվում է հունվարի 28-ին, ոչ աշխատանքային օր:
(2-րդ հոդվածը լրաց. 20.11.02 ՀՕ-466-Ն)

Հոդված 21. Մայրենի լեզվի օր՝ նշվոմ է փետրվարի 21-ին:
(21 հոդվածը լրաց. 11.04.05 ՀՕ-80-Ն)

Հոդված 22. Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օր` նշվում է փետրվարի 28-ին:
(22 հոդվածը լրաց. 25.05.05 ՀՕ-105-Ն)

Հոդված 3. Կանանց տոն՝ նշվում է մարտի 8-ին, ոչ աշխատանքային օր:

Հոդված 4. Մայրության և գեղեցկության տոն` նշվում է ապրիլի 7-ին:
(4-րդ հոդվածը խմբ. 07.05.02 ՀՕ-335)

Հոդված 5. Ցեղասպանության զոհերի հիշատակի օր՝ նշվում է ապրիլի 24-ին, ոչ աշխատանքային օր:

Հոդված 6. Աշխատանքի օր՝ նշվում է մայիսի 1-ին, ոչ աշխատանքային օր:

Հոդված 7. Երկրապահի օր՝ նշվում է մայիսի 8-ին:

Հոդված 8. Հաղթանակի և խաղաղության տոն՝ նշվում է մայիսի 9-ին, ոչ աշխատանքային օր:

Հոդված 9. Հանրապետության տոն՝ նշվում է մայիսի 28-ին, ոչ աշխատանքային օր:

Հոդված 10. Երեխաների իրավունքների պաշտպանության օր՝ նշվում է հունիսի 1-ին:

Հոդված 101. Բռնադատվածների հիշատակի օր` նշվում է հունիսի 14-ին:
(101 հոդվածը լրաց. 31.05.06 ՀՕ-100-Ն)

Հոդված 11. Սահմանադրության օր՝ նշվում է հուլիսի 5-ին, ոչ աշխատանքային օր:

Հոդված 12. Գիտելիքի և դպրության օր՝ նշվում է սեպտեմբերի 1-ին:
(12-րդ հոդվածը փոփ. 11.04.05 ՀՕ-80-Ն)

Հոդված 13. Անկախության տոն՝ նշվում է սեպտեմբերի 21-ին, ոչ աշխատանքային օր:

Հոդված 14. Թարգմանչաց տոն՝ նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը:

Հոդված 15. Երկրաշարժի զոհերի հիշատակի օր՝ նշվում է դեկտեմբերի 7-ին:

Հոդված 16. Սուրբ Վարդանանց տոն՝ բարի գործի և ազգային տուրքի օր՝ նշվում է Սուրբ Զատիկից 8 շաբաթ առաջ՝ հինգշաբթի օրը:

Հոդված 17. Սուրբ Էջմիածնի տոն` նշվում է Սուրբ Զատիկից 64 օր հետո` կիրակի օրը:
(17-րդ հոդվածը լրաց. 26.09.01 ՀՕ-228)

Հոդված 18. Հայաստանի Հանրապետությունում կարող են նշվել նաև ավանդական և եկեղեցական տոներ, իսկ կառավարության որոշմամբ՝ մասնագիտական և այլ տոներ ու հիշատակի օրեր:
(18-րդ հոդվածը փոփ. 26.09.01 ՀՕ-228)

Հոդված 19. Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի հետ կապված՝ կառավարությունը կարող է աշխատանքային օրերը տեղափոխել:
(19-րդ հոդվածը փոփ. 26.09.01 ՀՕ-228)

Հոդված 20. Ազգային փոքրամասնություններին պատկանող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող են նշել իրենց ազգային տոները և հիշատակի օրերը, եթե դրանք չեն հակասում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:
(20-րդ հոդվածը փոփ. 26.09.01 ՀՕ-228)

Հոդված 21. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1996 թվականի մարտի 16-ի՝ ,Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքը՝ հետագա փոփոխություններով և լրացումներով հանդերձ:
(21-րդ հոդվածը փոփ. 26.09.01 ՀՕ-228)

Հոդված 22. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
(22-րդ հոդվածը փոփ. 26.09.01 ՀՕ-228)