Թալինի Կաթողիկե եկեղեցի VII դ.

Թալինի Կաթողիկե եկեղեցի (մասնագիտական գրականության մեջ հիշատակվում է նաև որպես Թալինի մեծ տաճար):

Տաճարի կառուցման վերաբերյալ մատենագրական և վիմագրական վկայություններ չեն պահպանվել, սակայն հատակագծային և ծավալատարածական հորինվածքների, ճարտարապետագեղարվեստական արտահայտչամիջոցների ու շինարարական առանձնահատկությունների վերլուծությունը ենթադրել են տալիս, որ այս բազիլիկ եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում Կամսարական իշխանների կողմից։ Այն իր կառուցվածքով հիշեցնում է Դվինի Կաթողիկեն։ Թալինի Կաթողիկեն խիստ տուժել է 1840 թ. երկրաշարժից. ավերվել են նրա գմբեթն ու շենքի հարավ-արևմտյան մասը։ 1947, ապա 1970-74 թ.-ին եկեղեցին վերանորոգվել է։ Թալինի Կաթողիկեն ամբողջովին պատված է եղել որմնանկարներով, որոնց մի մասն է միայն պահպանվել։

Եռախորան գմբեթավոր բազիլիկ տիպի եկեղեցի ՀՀ Արագածոտնի մարզի Թալին բնակավայրի հյուսիս-արևելյան եզրամասում։ Բազիլիկ և խաչաձև եկեղեցիների յուօրինակ զուգորդական նմուշ է։

Թալինի տաճարի արտաքին չափսերն են 17,8 x 34,3 մետր, աղոթասրահի չափսերն են՝ 15,80 x2 7,0 մետր։ Տաճարն ունի ընդարձակ ու հանդիսավոր, սակայն գմբեթավոր մույթերով մասնատված ներքին տարածություն։ Ներսի պատերը ծեփված են եղել կրաշաղախի բարակ շերտով, որի վրա տեղ-տեղ պահպանվել են երբեմնի որմնանկարների պատառիկներ։

talini.katolik.ekexeci14 talini.katolik.ekexeci15 talini.katolik.ekexeci16 talini.katolik.ekexeci17 talini.katolik.ekexeci18 talini.katolik.ekexeci19 talini.katolik.ekexeci20 talini.katolik.ekexeci21 talini.katolik.ekexeci22

Լուսանկարները՝ religions.am