Կառնավալ

Կաթոլիկ երկրներում սկսվում են կառնավալները (դիմակահանդեսները)` գունագեղ, շքեղ տոնահանդեսները Մեծ Պահքից առաջ: «Կառնավալ» բառը ծագել է իտալերենից («саrnеvаlе» (саrnе «միս» и vale «հրաժեշտ»): Ծանր հրաժարումից առաջ մարդիկ առատորեն ուտում են, շատ խմում ու տրվում բուռն զվարճանքների: Այս օրերին ամեն ինչ թույլատրելի է և ոչինչ չի սահմանափակվում:

Այս տոնը համարժեք է արևելասլավոնական Մասլենիցային կամ Մյասոպուստին` կաթոլիկ սլավոնների մոտ: Տարածված է հիմնականում կաթոլիկ երկրներում և հարում է Հռոմեական կայսրության հեթանոսական տոներին: Ընթանում է զանգվածային ժողովրդական զբոսանքերով և շքերթներով, թատերականացված ներկայացումներով:

Կառնավալը ծագել է  IX—X դարերում: Այս ժամանակաշրջանին են հատուկ ամենավաղ հիշատակումները  Արևմտյան Եվրոպայի տարբեր քաղաքներում պարբերաբար իրականացվող տոնակատարությունների մասին: Առաջին կառնավալները ծագել են Իտալիայում` Վենեցիանական կառնավալը, որտեղ ամենաշուտն են ի հայտ եկել անկախ քաղաքները: Այնուհետև դրանց հանդիպում ենք Ֆրանսիայում, իսկ ավելի ուշ` Գերմանիայում` Մայնցում, Դյուսելդորֆում և Քյոլնում: