Սուրբ Իրինայի Եկեղեցի

Սուրբ Իրինայի Եկեղեցին (թուրք. Aya İrini, հուն. Αγία Ειρήνη) ամենավաղ կառուցված եկեղեցիներից է, միակ օրինիակը բյուզանդական եկեղեցիների Կոնստանտինապոլսում: Այն դասական խաչաձև բազիլիկյան կառույց է:

Եկեղեցու Գավիթը պատված է Հուստինիանոսի ժամանակաշրջանի խճանկարներով: Եկեղեցում է պահպանվում այն սարկոֆագը, որում, ըստ ավանդության, պահպանված են Կոնստանտին մասունքները:

Սուրբ Իրինայի Եկեղեցում է տեղի ունեցել Առաջին Կոնստանտինոպոլյան (Երկրորդ Համաշխարհային) Խորհուրդը (381թ.) հրավիրված կայսեր Թեոդոս I-ի օրոք: Խորհուրդը հաստատեց Սուրբ Հոգու Հորից ծագման խորհրդի մասին առաքելական ուսմունքը, հաստատելով Սուրբ Երրորդության` Հոր, Որդու և Սուրբ Հոգու միասնությունը և հավասարությունը: Գտնվելով սուլթանի պալատի պատերի հետեւում եկեղեցին երբեք էլ չձևափոխվեց մզկիթի:

XV -XVIII դդ. ընթացքում ենիչերիները օգտագործել այն որպես զինանոցում: 1846թ. – ին այն վերածվել է հնագիտական և զինանոց թանգարանի: Հիմնականում եղել են ցուցադրված ֆելդմարշալ Ահմեդ Ֆեդի Փաշայի կողմից ներկայացված ցուցանմուշները: 1869թ.-ից եկեղեցին վերանվանվել է Կայսերական թանգարան (Müze -I Humayun ): Մի քանի տարի անց, 1875թ., անբավարար տարածության պատճառով, շատ ցուցանմուշներ տեղափոխվել են Չենիլիի ցուցասրահ: 1908թ. Եկեղեցում բացվում է ռազմական թանգարան: Քանի որ 1935թ.- ին եկեղեցին կոչվում է Այա Իրինի թանգարան ( Aya irini Müzesi ): Վերջին տարիներին Եկեղեցու շինությունը հիմնականում օգտագործվում է որպես համերգասրահ, քանի որ ունի գերազանց ակուստիկա, կամ որպես ցուցահանդեսների, շոուների և գունագեղ նորաձևության ցուցադրումների սրահ, որին դեմ է Կոնստանտինոպոլսի Պատրիարքարանը: