«Աստվածաշունչ դպրոցներին» ծրագրի շրջանակներում

  • 12/05/2017

armchurch.info

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը Հայաստանի Աստվածաշնչային ընկերության հետ համատեղ իրականացվող «Աստվածաշունչ դպրոցներին» ծրագրի շրջանակներում՝ ս/թ մայիսի 11-ին ՔԴԿ տնօրեն Գերաշնորհ Տեր Վարդան Եպիսկոպոս Նավասարդյանն ու Հայաստանի Աստվածաշնչային ընկերության ծրագրերի պատասխանատու Արշավիր Գաբուջյանը, Բարեշնորհ Սերոբ սարկավագ Իսախանյանի, Տիգրան սարկավագ Երոյանի և ՔԴԿ Միջնակարգ կրթության ոլորտի պատասխանատու Կարեն Դանղյանի ուղեկցությամբ այցելեցին Արագածոտնի մարզի Աշտարակի Ներսես Ե Աշտարակեցու անվան թ. 1 դպրոց, որտեղ հանդիպեցին մարզի դպրոցների «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան դասավանդող ուսուցիչներին և նրանց բաժանեցին Աստվածաշունչ մատյաններ:

Ամբողջական տեքստ