Գումբուրդոյի եկեղեցին երբեք առաքելական չի եղել և վրաց եկեղեցու սեփականությունն է, բայց պետք է լսել գյուղի բնակիչների խաչքար տեղադրելու խնդրանքը. Վիրահայոց թեմի առաջնորդ

  • 04/10/2017

tert.am

Սեպտեմբերի 30-ին Վրաստանի Ախալքալաքի շրջանի Գումբուդո գյուղում եկեղեցու շուրջ գրանցված միջադեպի, հայաբնակ գյուղում տեղակայված եկեղեցում խաչքար-տապանաքար դնելու մասին որոշման, Վիրահայոց թեմին վերագրվող մեղադրանքների և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցեց Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հետ:

-Սրբազան Հայր, Գումբուրդոյում գրանցված միջադեպից հետո, երբ խաչքար տեղադրելու համար բախումներ եղան գյուղի բնակիչների ու ոստիկանության աշխատակիցների միջև, այժմ բնակիչներն ասում են, որ սպասում են Վիրահայոց թեմի ու վրաց եկեղեցու որոշմանը: Ի՞նչ է արվել դրանից հետո, ի՞նչ ձևաչափով են քննարկումներ լինելու, ինչպե՞ս է կայացվելու որոշումը:

-Երկուշաբթի օրվանից Թբիլիսիում պետական գործիչների հետ եղել են հանդիպումներ, հանդիպում է եղել նաև Վրաց պատրիարքարանում, պատրիարքարանի փոխանորդ, տեղապահ Թեդորոյի հետ, որին ներկա էր նաև Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով փոխնախարարը: Քննարկում եղավ, վրացական կողմն ուշադիր լսեց այն ամենն ինչ ներկայացվում էր, ներկայացրեցինք Գումբուրդոյի ժողովրդի պահանջը, որ աճյունները մնան եկեղեցու տարածքում և խաչքար-տապանաքար դրվի այդ գերեզմանի վրա:

Ամբողջական տեքստ