Դոնալդ Թրամփը Սուրբ Հարության տաճարում ունկնդրել է հայկական երգչախմբի կատարումը

  • 22/05/2017

panorama.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու նրա կինը Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում եղել են հայկական, կաթոլիկ և հունական բաժիններում: Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հայկական բաժին այցելության ընթացքում նրանք ունկնդրել են հայկական շարական՝ Երուսաղեմի Հայոց պատրիարքության Ժառանգավորած Վարժարանի երգչախմբի կատարմամբ, լսել Երուսաղեմի Պատրիարքական Փոխանորդ Գերաշնորհ Տ. Սևան արքեպիսկոպոս Ղարիբյանին, ով խոսել է Հայ եկեղեցու և հայ ժողովրդի մասին:

Ամբողջական տեքստ