Թե ինչպես քրեական հեղինակությունը դարձավ Քրիստոսի սիրո քարոզիչ

  • 17/07/2017

havasti.info  (16.07.2017)

CrossNews.am–ի զրուցակիցն էհանցագործ աշխարհի նախկինհեղինակություն ԱրթուրՍեդրակյանը, ով, օրերից մի օր վերապրելով Աստծո ներումը, «Կոշիզոն նայող»-ից դարձավ Քրիստոսի սիրո քարոզիչ:
Արթու՛ր, ի՞նչը ստիպեց Ձեզթողնելու հանցագործ աշխարհը:

Ինչպես Աստծո Խոսքն է ասում, հոգնած և բեռնավորված լինելը: Աստծո սերը, որ դիպչել էր սրտիս, ինձ կարծես թե քաշեց և վեր հանեց այդ ճահճից:
Արդեն հոգնել էի ամեն բանից, իսկ դեպի Նրան քայլելու և ավելի ճանաչելու առիթը, որքան էլ ցավալի է, եղբորս մահն էր: Նա միշտ ինձ հորդորում էր՝ ասելով. ընդունի՛ր Հիսուսին, կյանքդ Նրան հանձնիր…
Լսելով եղբորս մահվան լուրը՝ խոր ցավի մեջ մտածեցի՝ այլ կերպ էլ ինչպե՞ս կարող եմ նրան տեսնել, եթե ես էլ չգնամ այն ճանապարհով, որով նա է գնացել. երկար ժամանակ չէի տեսել նրան, քանի որ բանտում էի:
Այսօր հաճախ մարդիկ վատ աչքով են նայում նրանց, ովքեր դժվարության մեջ հայտնվելուց հետո են գալիս Աստծուն: Նման մարդկանց ես միշտ հակառակն եմ ասում՝ դա նորմալ է, որովհետև Տեր Հիսուս Ինքն էր ասում՝ «Ինձ մոտ եկեք բոլոր հոգնածներ և բեռնավորվածներ»:

Ամբողջական տեքստ