Իրականացվեց Եղեգնաձորի թիվ 5 մանկապարտեզի «Բարեգործական շաբաթ» ծրագիրը

  • 12/05/2017

armchurch.info

Եղեգնաձորի թիվ 5 մանկապարտեզում, գլխավորությամբ տնօրենի՝ Գոհար Պողոսյանի, իրականացվեց «Բարեգործական շաբաթ» ծրագիրը, որի մասնակցեցին երեխաները, ծնողները և աշխատողները:

Ծրագրի շրջանակներում մանկապարտեզում անցկացվեց բարության վերաբերյալ պարապմունքներ, որոնք դաստիարակչական բնույթ ունեին:

Շաբաթն ավարտվեց հետաքրքիր մի ակցիայով, որին մասնակցեցին մանկապարտեզի աշխատակազմը, երեխաները և իրենց ծնողները:

Մանկապարտեզում հավաքվեց մանկական հագուստներ, կոշիկներ, խաղալիքներ, որոնք մանկապարտեզի աշխատակազմը երեխաների և ծնողների հետ հանձնեցին Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցուն:

Ամբողջական տեքստ