Կտեղադրեն 1717-րդ խաչը

  • 29/06/2017

hraparak.am

Հուլիսի 2-ին Սուրբ Խաչ և Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարանում տեղի է ունենալու հերթական խաչադրման արարողությունը։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը, Ալիկ Պետրոսյանը խաչը կփոխանցեն ապրիլյան պատերազմում ինքնամոռաց մարտնչած, հերոսացած, պետական բազում պարգևներ ստացած, հայոց պետական սահմանը պահող հեքիաթի և իրականության յոթ քաջազուն հայորդիներին։ Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի հանդիսապետությամբ, հոգևոր դասի ներկայացուցիչների մասնակցությամբ կսկսվի 1717-րդ խաչի օծման արարողությունը:

Ամբողջական տեքստ