Կրոնական մամուլը ԱՄՆ-ում․ Մաս երկրորդ

  • 05/06/2017

hraparak.am  (5.06.2017)

Կրոնական համայնքները ԱՄՆ-ում, որպես կանոն, ունեն ամենատարբեր ֆինանսական աղբյուրներ /այստեղ օգտագործում ենք ընդհանուր «կրոնական համայնք» եզրույթը չբարդացնելու համար տեքստը կրոնական կազմակերպություն-եկեղեցի-հարանվանություն-կրոնական միավորում կամ խումբ եւ այլ դասակարգիչ եզրույթներով/, հետեւաբար նաեւ ձեւապես նրանց կողմից տարբեր ԶԼՄ-ների սեփականատեր լինելը միանման չի: Այսպես «Մունի Միավորված եկեղեցի» կրոնական համայնքը իր մասնաճյուզերն ունի աշխարհի ավելի քան 130 երկրում եւ հրատարակում է «Վաշինգտոն թայմս» ընդգծված աջ ուղղվածության օրաթերթը: Այն հիմնադրվել է հարավ-կորեացի քարոզիչ Մուն Սեն Մյոնի կողմից 1982 թվականին մայրաքաղաք Վաշինգտոնում /Կոլումբիայի ԴՇ/ 100- հազար օրինակով: Շատ կրոնական համայնքներ Միացյալ Նահանգներում չունեն անշուշտ նույն հնարավորությունները, ինչ արդեն հիշատակված կրոնական համայնքները, սակայն նաեւ նրանք են փորձում զբաղվել թերթա-ամսագրային բիզնեսով:

Ամբողջական տեքստ