Սուրբ Ծննդյան ուրախությունը բաշխվում է հիվանդանոցների հիվանդներին

  • 28/12/2017

armchurch.info

Գլենդելի Սուրբ Պետրոս եկեղեցու երիտասարդները Տեր Եղիա քահանա Իսայանի գլխավորությամբ այցելել են քաղաքի տարբեր հիվանդանոցներ և Սուրբ Ծննդյան երգերով խանդավառել հիվանդանոցներում գտնվող հիվանդներին և աշխատակիցներին։

Ամանօրյա Խաղալիքներ «Children’s Hospital» բժշկական կենտրոնում գտնվող երեխաների համար

Սույն թվականի դեկտեմբերի 10-ին Սուրբ Պատարագին հաջորդեց խաղալիքների նվիրահավաք Թրբանջյան հրապարակում՝ Առաջնորդարանի և «Team Alex» խմբի համատեղ նախաձեռնությամբ։

Այս նվիրահավաքին անակնկալ կերպով իրենց մասնակցությունը բերեցին նաև «Hye Riders Motorcycle Club»-ի անդամները։

Հավաքված խաղալիքները նվիրվեցին «Children’s Hospital» բժշկական կենտրոնին։

Ամբողջական տեքստ