Վրաստանյան պատվիրակությունը այցելում է Հայաստան՝ ուսումնասիրելու վրացական մշակութային ժառանգությունը

  • 21/09/2017

civilnet.am   (20.09.2017)

Վրաստանի՝ մշակույթի և հուշարձանների պահպանության հարցերի նախարար Միխայիլ Գիորգաձեն կայցելի Հայաստան․ սեպտեմբերի 20-22-ը կայանալիք այցը տեղի կունենա հարևան երկրների տարածքներում վրացական մշակութային ժառանգության հուշարձանների ուսումնասիրության, գնահատման և վերանորոգման նախագծերի աշխատանքների շրջանակում։

Ըստ վրաստանյան «Գրուզիա օնլայն» կայքի՝ նախարարին ուղեկցում է Վրաստանի մշակութային ժառանգության պահպանման ազգային գործակալության տնօրենը։

Նշվում է, որ աշխատանքայն այցի շրջանակում Միխայիլ Գիորգաձեն կուսումնասիրի «Հայաստանի տարածքում առկա՝ վրացական մշակութային ժառանգության օբյեկտները, մասնավորապես, Ախթալան և Օձունը»։

Նախատեսված է Գիորգաձեի հանդիպումը հայաստանցի պաշտոնակից Արմեն Ամիրյանի հետ։

Ամբողջական տեքստ