Եկեղեցու ճգնաժամը, Արեւմուտքի մահն ու ազատության էությունը

  • 11/04/2019

mediamax.am

«Երեկոն մոտենում է, եւ օրն ավարտվում է» գրքի թողարկման կապակցությամբ գվինեացի կաթոլիկ կարդինալ, Ժամերգության եւ հաղորդության կարգադրությունների կոնգրեգացիայի պրեֆեկտ Ռոբեր Սառան հարցազրույց է տվել ֆրանսիական «Ատլանտիկո» թերթին:

Ներկայացնում ենք հատվածներ այդ հարցազրույցից:

Եկեղեցու ճգնաժամն Արեւմուտքի ճգնաժամն է

Ես կարող եմ սխալվել, բայց Արեւմուտքի եւ եկեղեցու միջեւ տարբերություն չեմ տեսնում: Արեւմուտքը քրիստոնեական է, այն ձեւավորվել է քրիստոնեության կոզմից: Եկեղեցու ճգնաժամը միաժամանակ Արեւմուտքի ճգնաժամն է, իսկ Արեւմուտքի ճգնաժամը՝ եկեղեցու ճգնաժամն է: Մենք չենք կարող մեկը մյուսից տրամաբանորեն բաժանել: Աֆրիկացի լինելով՝ ես կարծում եմ, որ Արեւմուտքը ստեղծվել է քրիստոնեության կողմից, նույնիսկ եթե այսօր այն հրաժարվում է իր քրիստոնեական արմատներից: Ամեն դեպքում, դուք չեք կարող ժխտել մշակույթն՝ ա՛յն ինչ ձեր էությունն է: Ձեր արվեստը եւ երաժշտությունն՝ այդ ամենը քրիստոնեական է: Մեկն ազդում է մյուսի վրա: Արեւմուտքը հենց այնպես չի առաջացել:

Ամբողջական տեքստ