ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում խիստ դյուրագրգիռ գրառմամբ է հանդես եկել՝ անդրադառնալով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի մեկնաբանությանը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոփոխելու վերաբերյալ: Մասնավորապես՝ Ա. Սիմոնյանը ո՛չ ավել, ո՛չ պակաս «հաթաթա» է տվել Վեհափառ Հայրապետին, կաթողիկոսի փոփոխության ակնարկներ արել եւ հոգեւոր առաջնորդին անվանել քաղաքացի Կտրիճ Ներսիսյան: Անդրադառնալով Ա. Սիմոնյանի հնչեցրած մտքերին՝ Ջավախքի Ընդհանուր Առաջնորդական Փոխանորդ Հոգեշնորհ ՏԵՐ ՄԱՂԱՔԻԱ վարդապետ ԱՄԻՐՅԱՆԸ գրում է.