Եկեղեցականները «վայելում են» իրենց «հեղափոխական» անցյալը

  • 17/04/2020

iravunk.com

Ակնհայտ է, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեն նիկոլական հալածանքներն այսօր հասել են գագաթնակետին։ Միաժամանակ առավել քան պարզ տեսանելի է, որ Նիկոլի իշխանության գալու հիմնական խնդիրներից մեկը հենց դա էր՝ Հայ Եկեղեցու ոչնչացումն ու դրսի տարաբնույթ «կրոնական» աղբով այն փոխարինելը։

Ու միաժամանակ նկատելի է նաեւ, որ հոգեւոր դասն ու հատկապես իրենց դիրքին ու կոչմանն առավելագույնս համապատասխանող հոգեւորականները, նրանց նմանները, ովքեր Սարդարապատում եւ արցախյան պատերազմի օրերին խաչի հետ մեկտեղ զենք էին վերցրել՝ հայրենիքի փրկության համար, հիմա եւս նույն դիրքերում են։ Բայց այսքանով հանդերձ, այնուամենայնիվ մեկ պարզ փաստ էլ պետք է հիշել։ Այն, որ նիկոլյան հեղաշրջման օրերին եւս մի շարք հոգեւորականներ «քայլոների» շարքերում էին (տես լուսանկարները ստորեւ, ապրիլ, 2018թ․)։ Որոշ հոգեւորականներ էլ մինչեւ իսկ պատարագների ժամանակ էին «հեղափոխություն» գովերգում: Ու մասնավորապես նրանց ներկայությունն էր, որ նիկոլյան խունտայի գործողություններին տվեց համազգային շարժման տեսք, թեեւ ժողովրդի մի ստվար հատվածը այդ պահին էլ հասկանում էր, թե ինչ կործանարար հետեւանքներ են սպասում։

Ամբողջական տեքստ