Մենք ակնկալում ենք, որ այդ հարցը կվերանայվի և «Եկեղեցու պատմություն» առարկան մեր դպրոցներում կդասավանդվի. Tert.am-ի հետ զրույցում նշեց ԱՀԹ տեղեկատվական բաժնի հոգևոր համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանը:
«Առարկան շատ կարևոր է ազգային ինքնության, հոգևոր բարոյական կրթության, անձի ինքնահաստատման, ազգային արժեքները ճանաչելու, ապրելու և բարոյական կերպար կերտելու գործում: Այս առումով մեր ցանկությունն է, որ առարկան մնա և դասավանդվի»: