Թուրքիայի իշխանությունները որոշել են մզկիթի վերածել եւս մեկ հին բյուզանդական տաճար

  • 21/08/2020

news.am

Թուրքիայի իշխանությունները որոշել են մզկիթի վերածել եւս մեկ հին բյուզանդական տաճար։ Երկիրի նախագահ Էրդողանի հրամանի համաձայն՝ Խորայի վանական համալիրի Ամենափրկչի եկեղեցին վերածվելու է մզկիթի։

Նախագահի հրամանում նշվում է, որ եկեղեցին փոխանցվել է Կրոնի գործերով վարչության (Diyanet) ենթակայությանը եւ վարչության ստեղծման ու պարտականությունների մասին օրենքի 35-րդ հոդվածի համաձայն բացվելու է մուսուլմանական ժամերգությունների համար, փոխանցում է Official Gazette-ը։

Ամբողջական տեքստ