Այսօր հայ առաքելական եկեղեցին տոնում է Խաչվերացը. պատարագ Էջմիածնում

  • 13/09/2020

news.am

Այսօր`սեպտեմբերի 13-ին հայ առաքելական եկեղեցին տոնում է Խաչվերացը։ Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է:

Այսօր Մայր Աթոռ Սորբ Էջմիածնի բաց խորանում Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի ձեռամբ պատարագ է մատուցվում, պատարագի ավարտին կձեռնադրվեն 4 սարկավագներ որպես քահանաներ: Ներկա է կգտնվելու ամենայն հայոց Կթողիկոս Գարեգին Բ-ն:

Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին:

Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց:

Ժողովրդական ավանդույթի մեջ Խաչվերացը կամ «Սըրբխեչը» աշնան սկիզբը խորհրդանշող ուրախ տոն է: Տոնի նախօրեին` շաբաթ օրը կանայք խմորեղեն են պատրաստում, տղամարդիկ` ուլ մորթում ու գորովի պատրաստում: Ժողովրդական ավանդության համաձայն ուլի միսը և ձավարով փլավն այդ օրվա առանձնահատուկ ուտելիքներն են, առանց որոնց տոնը լիարժեք չի կարող լինել:

Ամբողջական տեքստ