Նախարարը բոյկոտեց, բայց ռեկտորները ներկա էին

  • 13/09/2020
  • Սերոբ Մարության

hraparak.am

2008 թվականին՝ դպրոց-եկեղեցի համագործակցության հուշագրի ստորագրումից հետո ավանդույթ ձևավորվեց՝ ուսումնական տարվան ընդառաջ օրհնության կարգ կատարել հայ եկեղեցում։ Տարիներ շարունակ այդ արարողությանը մասնակցել են ՀՀ կրթական համայնքի ներկայացուցիչները՝ոլորտը համակարգող նախարարի գլխավորությամբ։

Ըստ կարգի՝ կաթողիկոսի օրհնությունից հետո ուսուցչակազմին շնորհավորել և մանկավարժական համայնքին իրենց խոսքն են հղել Կրթության և գիտության՝ իրար հաջորդած բոլոր նախարարները։ Այդպես էր մինչև 2018 թվականը։

«Թավշյա» հեղափոխությունից հետո, սակայն, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտները համակարգող նախարարը երբևէ չի մասնակցել այս հոգևոր արարողությանը։ Արդեն երեք տարի է՝ օրհնության կարգը կատարվում է առանց նրա։ Ավելին, եթե նախկինում այդ արարողությանը մասնակցում էին բոլոր մարզերի կրթական հաստատությունները ներկայացնող՝տարբեր առարկաներ դասավանդող ուսուցիչներ, դպրոցների տնօրեններ ու բուհերի ղեկավարներ, ապա հիմա մասնակցում են միայն «Եկեղեցու պատմությու»> առարկայի մասնագետները։ Սրանով թերեւս երիտասարդ իշխանություններն իրենց վերաբերմունքն են հայտնում եկեղեցուն։ Եւ նաեւ դա է պատճառը, որ գործող իշխանություններին մեղադրում են տարբեր աղանդներին հարելու, ազգի հոգեւոր հիմքերը քանդելու մեջ։

Ամբողջական տեքստ