Սատար լինել հայոց բանակին, Արցախին. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը նամակներ է հղել թեմերին

  • 30/09/2020

168.am

Արցախի Հանրապետության շուրջ վերջին օրերին ստեղծված պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շրջաբերական նամակներ է ուղղել Հայոց Եկեղեցու թեմերին և համայնքներին։ Մայր աթոռի տեղեկատվական համակարգը հայտնում է, որ մասնավոր հանձնարարական է տրվել ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդին, հայաստանյան թեմակալ առաջնորդներին և եկեղեցական բոլոր կառույցներին՝ սատար լինելու հայոց բանակին և հնարավոր օժանդակություն ցուցաբերելու Արցախի ժողովրդին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև հորդոր է ուղղել աշխարհասփյուռ թեմերին և համայնքներին՝ կազմակերպել հանգանակություններ՝ հավաքված միջոցները ծառայեցնելու «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից նախանշված «Մենք ենք, մեր սահմանները․ բոլորս Արցախի համար» ծրագրին՝ ի նպաստ հայրենիքի առջև ծառացած դժվարությունների հաղթահարման։