Հռոմի պապն անդրադարձել է եկեղեցիների թիրախավորմանը

  • 11/10/2020

armeniasputnik.am

Պապը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին` հրադադարի շուրջ համաձայնության հասնելու համար։

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն իր նստավայրի պատշգամբից հնչեցված աղոթի վերջում անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակին և աղոթավայրերի թիրախավորմանը, գրում է իտալական Farodi Roma պարբերականը։

«Ես կիսում եմ այն մարդկանց ցավը, որոնք հարազատներ են կորցրել, որոնց տները, աղոթավայրերը ավիրվել են։ Ես աղոթում եմ բոլոր զոհերի համար, աղոթում եմ նրանց համար, ում կյանքին շարունակում է վտանգ սպառնալ», – ասել է Հռոմի պապը։

Ամբողջական տեքստ