Էրդողանը հանդիպել է Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանի հետ

  • 24/10/2020

armeniasputnik.am

Հանդիպումը կայացել է հայազգի պատգամավոր, գրող և լրագրող Մարգար Եսայանի հոգեհանգստի արարողությունը: Հայ առաքելական եկեղեցում Էրդողանին դիմավորել ու ուղեկցել է Սահակ Մաշալյանը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանի հետ (2020թ. հոկտեմբերի 22) © AP Photo / Turkish Presidency via AP, Pool

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հանդիպել է Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանի հետ։

Ինչպես հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը, Էրդողանը կնոջ հետ այցելել է Ստամբուլի հայ առաքելական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի, որտեղ տեղի է ունեցել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հայազգի պատգամավոր, գրող և լրագրող Մարգար Եսայանի հոգեհանգստի արարողությունը:

Հայ առաքելական եկեղեցում Էրդողանին դիմավորել ու ուղեկցել է Սահակ Մաշալյանը:

Ամբողջական տեքստ