Պարգև Սրբազանը Ստեփանակերտի մայր տաճարում պատարագ է մատուցել

  • 07/01/2021

hraparak.am

Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարում Արցախի թեմի հոգևոր առաջնորդի կողմից Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ պատարագ է մատուցվել: Այս մասին ասված է Արցախի թեմի հոգևոր առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարիտիրոսյանի ֆեյսբուքյան էջում:

«Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի կողմից մատուցվեց պատարագ Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարում: Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ: Օրհնյալ է Ծնունդը Քրիստոսի: Ձեզ և Մեզ Մեծ Ավետիս»,- նշված է գրառման մեջ: