Կոչ ենք անում հանրային միտք արտահայտելիս՝ ծանոթանալ հանրության հոգեւոր ընկալումներին. Տեր Եզնիկը՝ Քերոբյանին

  • 03/11/2021

iravunk.com

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր, թե «Ամանորյա ոչ աշխատանքային օրերը կրճատել ենք, որ մարդիկ շատ ապրանք չսպառեն, գնաճ չլինի»: Անդրադառնալով վերոնշյալին՝ Մասիսի Սուրբ Գեւորգ եկեղեցու եւ Այնթապի հոգեւոր հովիվ Արժանապատիվ ՏԵՐ ԵԶՆԻԿ քահանա ՄԱՐԴԻՐՅԱՆԸ գրում է. «Նախարարի խոքը բարդ քերականական եւ կարեւորը՝ անբովանդակալից է: Սուրբծննդյան տոների օրը աշխատանքային սահմանելու որեւէ պատճառաբանում անընդունելի է մի երկրում, որի գերակշռող մեծամասնությունը Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդ է եւ ամուր կապված է այդ տոնին: Ուստի՝ կոչ ենք անում հանրային միտք արտահայտելիս ծանոթանալ հանրության հոգեւոր ընկալումներին եւ հարգել դրանք»: