Քիչ հետո կմեկնարկի Հիսուսի արձանի տեղադրման տեղանքի զննումը հայաստանյան և եվրոպական ԶԼՄ-ների ներկայությամբ

  • 09/07/2022
  • Նարինե Ղուկասյան

hraparak.am

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով Հայաստանում է գտնվում ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կոմիտեի գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլին՝ իր պատվիրակության հետ միասին։ Նրան ուղեկցում են եվրոպական մի շարք հայտնի լրատվամիջոցներ։

Քիչ հետո Կոտայքի մարզում գտնվող Հատիս սարի վրա եվրոպական և հայաստանյան լրագրողների ներկայությամբ տեղի է ունենալու Հիսուսի արձանի տեղադրման տեղանքի զննում, այսինքն՝ հստակ նշվելու է, թե որտեղ է իրականացվելու շինարարությունը իր ենթակառուցվածքներով։

Ենթակառուցվածքների շինարարությունն արդեն սկսվել է, կատարվում են ջրագծերի, էլեկտրականության հետ կապված աշխատանքներ, և ճանապարհի բացում։

Ամբողջական տեքստ