Արշակ սրբազանն ու Բագրատ սրբազանը արքեպիսկոպոսի տիտղոս ստացան

  • 18/02/2023

hraparak.am

Քահանայից հավաքի ժամանակ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը այսօր Մայր Աթոռում հայտարարել է մի շարք եպիսկոպոսների արքության պատվի արժանացնելու մասին: Ըստ այդմ, Գերաշնորհ Տ․ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Բարգրատ եպիսկոպոս Գալստանյանը և Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ․ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն այսուհետ արքեպիսկոպոսներ են: