Գարեգին Բ-ն ընդունել է Ֆրանսիայի Սենատի պատվիրակությանը. Քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը

  • 25/04/2023

news.am

Ապրիլի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ֆրանսիայի Սենատում Լեռնային Ղարաբաղի հարցով խմբի հիմնադիր և նախագահ, Արևելքի քրիստոնյաների հարցով կապի խմբի նախագահ Բրունո Ռետայոյի գլխավորած պատվիրակությանը:

Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ Նորին Սրբությունն ընդգծեց, որ պատվիրակաության այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին լավագույն վկայությունն է հայ-ֆրանսիական բարեկամության։ Վեհափառ Հայրապետն իր երխատագիտությունը հայտնեց Ֆրանսիայի Սենատին Հայոց Ցեղասպանության ճանաչման, դատապարտման, ինչպես նաև Արցախի անկախության մասին բանաձևի ընդունման համար:

Ամբողջական տեքստ