Իշխանությունից հրավիրվածները հետաքրքրություն չեն ցուցաբերել

  • 07/06/2023

hraparak.am

Հունիսի 2-ին Մայր Աթոռում տեղի ունեցավ նորաստեղծ «Գավիթ» հարթակի առաջին քննարկումը, որին մասնակցել են Վեհափառ հայրապետը, Նաթան սրբազանը, Արշակ սրբազանը, եկեղեցու հոգեւոր խորհրդի անդամ Գեւորգ Դանիելյանը, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը, քաղաքագետ Արթուր Խաչիկյանը, ՓՊ նախկին նախագահ Արա Զոհրաբյանը, «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը, ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը, նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, հասարակական գործիչ Զինավոր Մեղրյանը, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը եւ այլք։ Համակարգողը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն էր։ Սրբազանից հարցրինք, թե հարթակն ինչ նպատակներ ունի։

«Ձեւաչափ է, որտեղ մարդիկ հնարավորություն ունեն իրենց կարծիքն արտահայտելու, խոսելու ու քննարկելու այն թեմայի շուրջ, որն առաջարկում ենք մենք, հրավիրում ենք տարբեր բնագավառի ներկայացուցիչներին, իրենց համաձայնությամբ, եւ տեղում գնում է քննարկում, որից հետո ինչ-որ մի լուծումի հանգում ենք կամ չենք հանգում», -ասաց նա։

– Քննարկումների վերջնարդյունքը ո՞րն է, հարցերի շուրջ համաձայնություն ձեւավորե՞լը։

– Այո, եթե ընդհանուր համաձայնության գետին գտնվում է, ապա այդ գետնի մասին հրապարակվում է, այդ ընդհանուր կարծիքը հրապարակվում է, եւ հընթացս կերեւա՝ այդ կարծիքն ընդունելություն կգտնի՞, թե՞ չի գտնի հասարակության լայն շրջանակների մոտ։

Ամբողջական տեքստ