Մայր աթոռը որոշել է պահպանել Արցախի թեմը

  • 04/11/2023

armeniasputnik.am

Ժողովի առաջին օրը հանդես են եկել Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը և Արցախի թեմի առաջնորդ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

Մայր աթոռը որոշել է պահպանել Արցախի թեմը։ Այդ մասին ասվել է Գերագույն հոգևոր խորհրդի քառօրյա ժողովի ժամանակ, որը նախագահում էր Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
Նշվում է, որ ժողովի ժամանակ քննարկվել են պետության առաջ ծառացած հետպատերազմյա մարտահրավերները, Արցախից բռնի տեղահանվածների հիմնախնդիրները, ինչպես նաև Արցախի մշակութային ու հոգևոր ժառագության պահպանման հետ կապված հարցերը։
Ժողովի առաջին օրը զեկույցով հանդես եկան Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը և Արցախի թեմի առաջնորդ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

Ամբողջական տեքստ