Մեր ազգի դժբախտությունների պատճառը եղել է Մայր Եկեղեցուց հեռանալը․ Տեր Մովսես վարդապետ Սարգսյան

  • 02/12/2023

hraparak.am

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվել է Սուրբ Պատարագ։ Պատարագիչն էր ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Հոգեշոնրհ Տ․ Մովսես վարդապետ Սարգսյանը։

Իր քարոզում Հայր Սուրբը, դմելով հավատավոր ժողովրդին, ընդգծել է՝ հայ ժողովուրդը փորձությունների մեջ է հայտնվել այն ժամանակ, երբ հեռացել է Սուրբ Եկեղեցուց։

«Սիրելի հավատացյալներ, պատմության ընթացքում, երբ որ հայ ազգը շեղվել է առաքյալների քարոզած հավատքից, հեռացել է նրանց հիմնած Առաքելական Սուրբ Եկեղեցուց ու դադարել է լսել իր հոգևոր առաջնորդներին, ընկել է փորձությունների մեջ։

Երբեմն որոշ շրջանակներ տարածում են այն թեզը, թե հայ ազգը թուլացավ, երբ քրիստոնեա դարձավ։ Սակայն իրականում ճիշտ հակառակն է, հայ ազգը թուլացավ, կորուստներ ունեցավ ոչ թե քրիստոնյա լինելու պատճառով, այլ քրիստոնյա չլինելու պատճառով։

Ամբողջական տեքստ