Մեր նորագույն պատմության ամոթալի օրերն ենք ապրում ազգովի

  • 31/12/2023

hraparak.am

Սիրելինե՛ր,
Շուտով օրացույցում կրկին թվերի փոփոխություն կլինի: Պատմություն կդառնա 2023-ը, որի հետ մեծ հույսեր էինք կապում և, ինչու չէ, որից շատ ակնկալիքներ ունեինք: Ո՛չ մեր հույսերն արդարացան, ո՛չ ակնկալիքներն իրականացան: Եվ ես մտովի անդրադառնում եմ 2020 թվականի Մեր ուղերձին, որն այնքան ցավալի հուշեր ու ապրումներ է փոխանցում
ընթերցողին:

Այո, 2023 թվականը ևս, ճիշտ 2020-ի նման, մեզ՝ ապրողներիս համար վստահաբար ամենածանր, ամենադժվար, ամենադժբախտ ու ամենասոսկալի տարին եղավ, որի բերածին ու տարածին մեր երևակայությունն անկարող կլիներ հասնել երբևիցե:

Բերածը ոչինչ էր, իսկ տարածը՝ անբացատրելի, անմեկնելի, անպարագրելի ծանր … Շատ թանկ արժեցավ 2023-ը հայոց աշխարհի ու հայ ժողովրդի համար:

Կգծվի նոր քարտեզ, կգրվի նոր պատմություն, որը մեզ ամոթով կթողնի գալիք սերունդների առջև: Ցավ ի սիրտ եմ նշում, որ թեպետ լավագույն սպասումներով դիմավորեցինք անցնող տարին, սակայն այն իր հետ բերեց աննախադեպ զարգացումներ՝ երկրի կորստյամբ, հազարավոր մեր հարազատների ու բարեկամների, լավագույն երիտասարդների զոհաբերությամբ ու նահատակությամբ:
Այո՛, մեր նորագույն պատմության ծանրագույն ու ամոթալի օրերն ենք ապրում ազգովի, երբ անձնական շահը գերադաս է անանձնականից, ընտանեկանն ազգայինից, սեփական բարեկեցությունը՝ հայրենիքից: Թվում է՝ չկա ո՛չ հույս, ո՛չ լույս …

Ամբողջական տեքստ