Ադրբեջանցի պատգամավորը սպառնում է Մակրոնին եւ պարծենում հայաթափված Արցախի «նորոգված եկեղեցիներով»

  • 01/02/2024

news.am

Ադրբեջանցի պատգամավոր Ագիլ Աբասը սպառնում է Մակրոնին եւ պարծենում հայաթափ Արցախի «նորոգված եկեղեցիներով»։ «Բոցավառ ելույթը» հնչել է Միլի մեջլիսի այսօրվա նիստում։

«Ֆրանսիային պետք է ուրան, նրա միակ հույսն այժմ Ղազախստանն է։ Կա Ղազախստանից Ֆրանսիա երկու ճանապարհ։ Քանի որ ուրանը չի կարելի տեղափոխել ինքնաթիռներով, այն անհրաժեշտ է տեղափոխել նավերով։ Դրա համար պետք է լինի կամ ճանապարհ Ռուսաստանով, կամ ճանապարհ Ադրբեջանով։ Ռուսաստանը թույլ չի տալիս։ Մնում է Ադրբեջանը։ Ի՞նչ կանի Ֆրանսիան, եթե մենք պատժամիջոցներ մտցնենք»,- ասել է «ոգեւորված» խորհրդարանականը։

Էլ ավելի ոգեշնչվելով՝ Աբասը հայտարարել է. «Շատ կուզենայի, որ Մակրոնին հրավիրեն Ադրբեջան։ Թող նա գա ու տեսնի, թե ինչպես են այստեղ ապրում հայերը։ Մենք չենք քանդում եկեղեցիները եւ սինագոգները։ Թող Մակրոնը գա ու տեսնի, թե ինչպես են նորոգում եկեղեցիները Շուշիում։ Բայց, ազնիվ խոսք, եթե ես նման հնարավորություն ունենայի, ես դրանք չէի նորոգի»։

Ամբողջական տեքստ